«Ժողովուրդ». Արթուր Բաղդասարյանի «Հայասի գրուպը» 2.5 մլն դրամ է պարտք «Միկմետալին»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Միկմետալ» ընկերությունը «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով սնանկ ճանաչել: Բանն այն է, որ «Հայասի գրուպ» ընկերությունը գումար է պարտք «Միկմետալ»-ին: Խոսքը շուրջ 2.5 մլն դրամի մասին է:
«Միկմետալ» ընկերությունից մեզ հայտնել են, որ իրենք դեռևս 2015-ին «Հայասի գրուպին» ամրան և ամրալար են վաճառել, ընկերությունն ապրանքը ստանալուց հետո խոստացել է, որ կվճարի, սակայն մինչ օրս դեռ չի վճարել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում