Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Միջազգային

Թուրքիան ու Ադրբեջանն օգտվելու են Վրաստանի ժողովրդագրական աղետից

ՄԱԿ-ի տվյալներով, եթե Վրաստանում ժողովրդագրական իրավիճակը չբարելավվի, ապա 2050թ.-ին բնակչության թիվը կկազմի 2 985 000 մարդ։

Վրաստանի ժողովրդագրական վիճակով սկսել է զբաղվել Ազատության և տեղեկատվության զարգացման ինստիտուտը(IDFI)։2002թ.-ի մարդահամարի տվյալներով, երկրում բնակչության թիվը կրճատվել է 15%-ով։ Տվյալ տարում բնակչության թիվը կազմել է 4 371 535, իսկ այս պահին`3 713 804։

Փորձագետները կանխատեսում են Վրաստանում ժողովրդագրական իրավիճակի վատթարացում։2017-2018թթ.-ին ամուսնական և ռեպրոդուկտիվ շրջան կմտնեն այն մարդիկ, ովքեր ծնվել են 1990-ականներին, երբ ծնելության շատ ցածր մակարդակի վրա էր։

Վրաստանում առկա ժողովրդագրական աղետից կարող են օգտվել հարևան Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք աջակցելով տեղի թյուրքական, մահմեդական` Աջարիա, Պանկիսիի կիրճ, Ջավախքում թուրք-մեսխեթցիների վերաբնակեցում և այլն, փոխել Վրաստանի ժողովրդագրական դեմքը։

Շատ է խոսվում ԵՄ-ում արաբական, աֆրիկյան միգրանտների կողմից Եվրոպայի էթնիկ-կրոնական դեմքի փոփոխության մասին, սակայն ժողովրդագրական պատկերի փոփոխություն թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվելու է նաև Վրաստանում` ՀՀ-ն նաև հյուսիսից ադրբեջանական, մահմեդական օղակի մեջ վերցնելու համար։

150.000 բնակիչ ունեցող Բաթումին հանդիսանում է Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքը, որը գտնվում է Վրաստանի հարավ-արևմուտքում։ Աջարիան ժամանակին մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ, սակայն 1878թ.-ին թուրքերն այն զիջեցին Ռուսական կայսրությանը։ Վերջին 15 տարվա ընթացքում թուրքական ներդրումները սկսեցին հոսել Բաթումի, որտեղ թուրքական գումարներով կառուցվել են շքեղ հյուրանոցներ և կազինոներ։

Վրաստանի կառավարությունը չի հրապարակում տվյալներ թուրքական ներդրումների մասին տեղական տնտեսության մեջ, սակայն տեղական վարչակազմի նախկին չինովնիկի տվյալներով, ընդհանուր ներդրումների 80-90%–ը բաժին է ընկնում թուրքական ներդրումներին։

Թուրքիան տնտեսական ներկայությանը զուգահեռ փորձում է ավելացնել նաև իր քաղաքական ազդեցությունը։ Էրդողանն աջակցություն է ցուցաբերել Բաթումում նոր մզկիթի շինարարությանը։
Աջարիային սահմանակցում է հայաբնակ, սակայն արագ տեմպերով հայաթափվող Ջավախքը, որտեղ թուրք–ադրբեջանական տանդեմը փորձում է տնտեսապես ամրապնդվել`աջարացիների, թուրք-մեսխեթցիների և ադրբեջանցի, թուրք շինարարների(Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծ) միջոցով փոխել տեղի ժողովրդագրական, էթնիկ-կրոնական դեմքը։

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը վերջերս հայտարարել էր, որ ՀՀ քաղաքական կուսակցությունները պետք է դիրքորոշում ունենան Ջավախքի հայաթափման և այլ խնդիրների հետ կապված։ Նա նշել է, որ Ջավախքի հայաթափումը իրականություն է, գոյություն ունի։

ՀՀ-ը պետք է Ջավախքի հայաթափումը կանխող ռազմավարություն մշակի`դա կարող է լինել հայ-վրացական տնտեսական համագործակցության, համատեղ տնտեսական նախագծերի շրջանակներում։ Ջավախք պետք է գա «հայկական կապիտալ», որը կհավասարակշռի թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական էքսպանսիան այդ տարածաշրջանում, ինչպես նաև ստեղծելով տնտեսական ներուժ`աշխատատեղեր, կկանխեր տեղի հայերի արտագաղթը ՌԴ, ՀՀ-ը, իսկ Վրաստան-ԵՄ վիզաների ազատականացումից հետո նաև Եվրոպա։

Անհրաժեշտ է ՀՀ-ի օլիգարխների, ՌԴ-ի հայ գործարարների գումարներն ուղղել Ջավախքում գյուղատնտեսական, զբոսաշրջային, վերամշակող և այլ ոլորտներում տնտեսական հզորությունների ստեղծմանը`այլ կերպ տվյալ տարածաշրջանից միգրացիան կշարունակվի, ինչը հղի է լրջագույն վտանգներով ՀՀ–ի ազգային անվտանգությանը, հյուսիսային սահմանների անվտանգությանն ու նույն Վրաստանին, որի ամբողջ հարավային, հարավ-արևմտյան սահմանների երկայնքով մահմեդական «միջանցք» է ձևավորվելու։

Թուրքիան և Ադրբեջանը ակտիվ են թե Վրաստանում, թե կոնկրետ Սամցխե-Ջավախքում` նպատակը պարզ է, փոխել տարածաշրջանի էթնիկ-կրոնական, ժողովրդագրական դեմքն ու այդ տարածքը դարձնել թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության տակ գտնվող տարածաշրջան։ Բաքուն տնտեսական էքսպանսիայի և ներկայության ամրապնդման «դրական» փորձ ունի ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում։

Ադրբեջանը ակտիվորեն օգտագործում է տեղի կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը՝ գործում է «Վրաստանի ադրբեջանցիների կոնգրեսը», այլ ՀԿ-ներ, ինչպես նաև SOCAR-ի ֆինանսավորմամբ հիմնականում ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում իրականացվում են բազմաթիվ սոցիալական, ենթակառուցվածքային և այլ նախագծեր: Հայաստանի համար կենսական նշանակության՝ «կյանքի ճանապարհը» անցնում է Վրաստանի հենց ադրբեջանաբնակ շրջաններով՝ պատերազմի դեպքում՝ հայ-ադրբեջանական, Ղարաբաղում, տեղի ադրբեջանցիները կարող են Բաքվի դրդմամբ փորձեն կտրել այդ ճանապարհը, կամ դրանով անցնելը դարձնեն վտանգավոր:

Վրաստանի համար Թուրքիան շարունակում է մնալ տնտեսական կարևոր գործընկեր՝ հակակշիռ ռուսական շուկային ու ազդեցությանը, ինչպես նաև ռազմա-տեխնիկական ոլորտի ամրապնդման համար կարևոր գործընկեր:

Թուրք-ադրբեջանական ներդրումները վրացական տնտեսության մեջ նաև քաղաքական լծակներ, ազդեցություն ստեղծելու նախապայման են՝ ադրբեջանական ներդրումները տրանսպորտային՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի վրացական հատվածը կառուցվում է ադրբեջանական վարկով, էներգետիկ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, TANAP և այլ նախագծեր, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա՝ էներգետիկ կամրջի նախագծերը հագեցնում ու հարստացնում են Թբիլիսի-Բաքու, Բաքու-Թբիլիսի-Անկարա հարաբերությունների օրակարգը:

Վրաստանի իշխանությունները դրան ոչնչով չեն կարող հակազդել, այդ թվում Թուրքիայի ու Ադրբեջանի ներդրումների պատճառով՝ Թբիլիսին ընկնելու է մեծ կախվածության մեջ այդ երկու պետություններից ու սկսի գործել նրանց ուղեծրի, արտաքին քաղաքական ուղենիշների ներքո:

Արտյոմ Բալասանով