Հորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծե ծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»

Չկա մեկը, որ Արթուր Ասատրյանից (Դոն Պիպոյից) դժգոհ կամ հիասթափված լինի. Արտակ Սերգոյանը հերքում է

Մարտի 26-ին Էջմիածնի մշակույթի պալատում կազմակերպվել է հանդիպում: Էջմիածնեցիները սկայպի միջոցով կապ են հաստատել Իտալիայում բնակվող իրենց համաքաղաքացու՝ Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) հետ: Վերջինս հայտարարել է, որ միանշանակ սատարելու է Կարեն Կարապետյանին, իսկ ռեյտինգայինում՝ ՀՀԿ ցուցակով առաջադրված գեներալ Սեյրան Սարոյանին:

Այս հանդիպումից հետո մամուլում սկսել են տարածվել լուրեր, թե Դոն Պիպոն իր շուրջն է համախմբել երիտասարդներին ու հեռվից հեռու իրենց հորդորել ընտրել ՀՀԿ-ականներին: Հրապարակման մեջ նշված է նաև, որ երիտասարդներն այս հանդիպումից դուրս են եկել հիասթափված, իսկ մի քանի սպորտսմեն տղաներ նույնիսկ իրենց դժգոհությունն են հայտնել այդ առնչությամբ:

Անդրադառնալով հրապարակմանը՝ NEWSPRESS.am-ի հետ զրույցում Արթուր Ասատրյանի օգնական Արտակ Սերգոյանը նկատեց, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

«Չկա մեկը, որ հիասթափված լինի Արթուր Ասատրյանից: Թող իրենք այդ սխալ կարծիքներն իրենց պահեն»,- ասաց նա:

Արտակ Սերգոյանի խոսքով՝ կան լրատվամիջոցներ, որոնք փորձում են երևույթը ներկայացնել հակառակ կողմից և քանդել երկիրը: Խոսելով մարզիկների հնարավոր հիասթափությունից և դժգոհությունից՝ Արտակ Սերգոյանը նշեց. «Էջմիածնեցի մեծ սպորտսմենների անուններ են տվել. մենք աշխարհի չեմպիոններ ունենք, որ եկել են մեր հանդիպմանը: Էջմիածնում չկա այդպիսի մարդ, որ զոռով ու պարտադրված է եկել: Բոլորը հաճույքով եկել են և կողմ են Արթուր Ասատրյանի ցանկացած դիրքորոշմանը: Դա մի կողմից, մյուս կողմից էլ հրապարակման մեջ ասվում է, որ այնտեղ միայն տղաներ են եղել: Թող նայեն տեսագրությունը. ամբողջ քաղաքն էր էնտեղ, մոտ հազար հոգի, մենք նաև հյուրեր ունեինք: Իսկ եթե նշվում է կոնկրետ սպորտի ոլորտը, թո՛ղ մտնեն ցանկացած մարզական սրահ և հարցնեն, թե ինչ դժգոհություններ ունեն»,- ասաց մեր զրուցակիցն ու հավելեց, որ քաղաքում չկան դժգոհություններ:

Արտակ Սերգոյանը ևս մեկ անգամ նկատեց, որ սատարում են Կարեն Կարապետյանին: Այդ նպատակով այսօր Հայաստանում է ավելի քան եվրոպական 200 կառույցի ներկայացուցիչ:

«Մենք հասկանում ենք՝ սրա հետևում ովքեր կան կանգնած, ովքեր են պատվիրատուները: Գիտենք, որ շատերը վատ կզգան, որ մենք ռեյտինգային ցուցակում ընդգրկվածներից Սեյրան Սարոյանին ենք սատարում և հայտարարեցինք, որ իրեն ենք ձայն տալու»,- նշեց Սերգոյանը՝ հավելելով, որ ավելի մանրամասն թեմային կանդրադառնա 2 օր հետո՝ ասուլիսի ժամանակ:

Նա միայն վստահեցրեց, որ քաղաքում բոլորն Արթուրին սիրում են, բոլորը սպասում են:

«Չկա մեկը, որ նրանից դժգոհ լինի կամ հիասթափված: Թո՛ղ գտնեն գոնե մեկ բնիկ էջմիածնեցի, որ ասի, թե ինքը հիասթափված է Արթուր Ասատրյանից, չկա նման բան»,- եզրափակեց մեր զրուցակիցը: