«Հրապարակ». Տիկին Ռուզաննան և կանանց դեմ պայքարող իշխանությունները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Ազատության հրապարակում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» հանրահավաքի ամենաուշագրավ էպիզոդը Սեյրան Օհանյանի կնոջ՝ գիտությունների դոկտոր, ծաղիկների և ֆոտոսեսիաների մեծ սիրահար Ռուզաննա Խաչատրյանի հայտնությունն էր։
Նա նախ ունկնդրել է ելույթները, մի քիչ արտասվել, ապա, ամուսնուն թևանցուկ՝ մասնակցել դաշինքի երթին։ Լրագրողների ուշադրության կենտրոնում հայտնված տիկին Ռուզաննան անգամ քաղաքական տեքստ է հնչեցրել․ «Ես այսօր գտնում եմ, որ իշխանությունը պետք է փոխվի, որովհետև իշխանության ղեկին գտնվում են մարդիկ, ովքեր կազմակերպում են տեղեկատվական տեռոր ընտանիքների և հատկապես կանանց հանդեպ, ովքեր ունեն մանկահասակ երեխաներ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում