«Ժամանակ». Երեկ զոհված ժամկետային զինծառայողը հուլիսին զորացրվելու էր
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ ժամը 13:00-ի սահմաններում, Արցախի զորամասերից մեկ պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:
20-ամյա Արտակ Ռաֆայելյանը հուլիսին զորացրվելու էր: Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ էր, ընտանիքի ավագ որդին: Ունի իրենից փոքր եղբայր, որն այս տարի է զորակոչվել բանակ: Զոհված զինծառայողն անապահով ընտանիքից էր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում