«Ժամանակ». Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը 110 միլիոն դոլարի մաքուր եկամուտ է ապահովել
«Ժամանակ» թերթը գրում է․
«Մեր տեղեկություններով, անցյալ տարի Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպ»-ին պատկանող ՀԷՑ-ը 110 միլիոն դոլարի մաքուր եկամուտ է ապահովել՝ մոտ 80 մլն պարտք վճարելուց հետո:
Հիմա Սամվել Կարապետյանի ստեղծած «Հայաստանի ներդրողների ակումբի» ռուսաստանաբնակ գործընկերներն էլ, ովքեր պատրաստվում են ներդրումներ կատարել Հայաստանում, հետաքրքրված են միայն Հայաստանի տնտեսության էներգետիկ հատվածով, որն ամենաեկամտաբերն է այսօր: Այդ ոլորտում եկամուտները ոչ թե տոկոսով են հաշվարկում, այլ 10 անգամ ավել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում