«Ժողովուրդ». Միհրան Պողոսյանը «ծնկի է բերել» «Ռոսգոստրախ Արմենիային»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին հաջողվել է «ծնկի բերել» «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությանը: Բանն այն է, որ «Ռոսգոստրախ Արմենիան» դատի էր տվել Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ին, բայց մեկ տարի տևած դատական վեճից հետո պարզապես հրաժարվել է հայցից:
Մենք անդրադարձել էինք այս պատմությանը, գրել էինք, որ ապահովագրական ընկերությունը պահանջում է գումար բռնագանձել «Քեթրին գրուպ»-ից: Ավելին՝ «Ռոսգոստրախ Արմանիա»-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան, որ կալանք դրվի ընկերության գույքի դրամական միջոցների վրա, սակայն դատարանը մերժել էր այն: Իսկ հիմա, փաստորեն, նրանք ընդհանրապես հրաժարվել են հայցից, հավանաբար հաղթելու հույս չունեին ու որոշել են նահանջել: Ի վերջո, Քեթրինի Միհրանն ազդեցություն ունի դատական համակարգի վրա և կարող է գործերն իր օգտին շրջել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում