Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է. ՔԿԻՀՊԿ-ն հարձակվել է Հայֆայի նավթաքիմիական գործարանների վրա. Իսրայելը հարվածել է Թեհրանի համալսարանինԵթե մանդատները չեն վերցնում` ԱԺ ձևավորվում է. Արփինե ՀովհաննիսյանԴեռ հստակ չգիտենք՝ խորհրդարան անցնում են երեք, թե չորս ուժ. մանդատների բաշխվածությունը հետո կիմանանք. ԿԸՀ նախագահՇնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ. ԶելենսկիԱրագածավան գյուղում բախվել են «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ վիրավոր կաՈւժգին և ավերիչ երկրաշարժ Ֆիլիպիններում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՄենք ձեզ ձայն չենք տվել, որ էդ ողորմելիների համար բոքսի տանձիկ աշխատեք. Արամ Գևորգյանը` ընդդիմությանըՆերկայում ունենք ավելի թուլացած և պակաս լեգիտիմությամբ իշխանություն. Կարպիս ՓաշոյանՀամոզիչ հաղթանակ էր. սկսելու ենք պայքարել քրեաօլիգարխիայի դեմ. Փաշինյան (տեսանյութ)Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին
ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները
Դատախազությունն ամփոփել է փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների արդյունքներըՌԴ-ն կընդլայնի ՀՀ-ից ձկան մատակարարումների սահմանափակումները, եթե առաջանան անասնաբուժական ռիսկերՆո՜ւ, ես 10 մլրդ-ը պակաս եմ ասում...պահել էի, որ ինչ-որ մի բանի համար կարող ա պետք գար. դե որ բացահայտեցիք՝ ասեմ. Փաշինյան (տեսանյութ)«Համոզիչ հաղթանակ». Մակրոնը շնորհավորել է ՓաշինյանինԱՊՀ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրաՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 8-ի դրությամբԻրանը հրադադարից հետո առաջին անգամ հարվածներ է հասցրել ԻսրայելինՄԻՊ-ն ամփոփում է Ազգային ժողովի ընտրությունների ընթացքի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքներըՀիմա պարզ ա, չէ՞, ինչո՞ւ էին նիկոլականները «պանիխիդա» դեմքով կանգնել իրենց առաջնորդի ասուլիսի ժամանակ․ ՇարմազանովՀունիսի 8-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է 619 ահազանգ (տեսանյութ)
ՔՊ-ին չի բավարարում ընդամենը երկու ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար․ Արփինե Հովհաննիսյան
Իսրայելը հրթիռային հարձակում է սկսել ամբողջ Լիբանանի տարածքումՀետընտրական զարգացումներ լինելու են... Հայկ ՄարտիրոսյանՈր ուժը քանի պատգամավոր կունենա՝ եթե ընդդիմությունը վերցնի մանդատներըԿԸՀ–ն վերջապես ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքներըՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ևս ժամանակից շուտ շնորհավորեց Նիկոլ ՓաշինյանինՆախնական տվյալների ամփոփումը չի ավարտվել. մշակվել է 1.437.612 քվեն, որի արդյունքում ՔՊ-ի ձայները իջել են 49.82 %. ԿԸՀ նախագահԳիշերային կլոունադան տեսան բոլորը... սպասենք. Մհեր Մկրտչյան
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները․ Իոաննիսյան
Գործողները ունեն դրված խնդիր` ամեն գնով հաղթանակ հռչակել. Տիգրան ԱբրահամյանԳորիս-Կապան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 դիՎրաստանի վարչապետը ևս ժամանակից շուտ շնորհավորել է ՓաշինյանինՓաշինյանի հայտարարությունը ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն է. Արման Թաթոյան«Սա հաղթած թիմի տեսք չի… Երևում է, որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել». Լևոն ԶուրաբյանԿԸՀ-ն ամփոփել է 110 տեղամասի արդյունքներըԵրևանում հնչել են կրակոցներ․ կա վիրավորԸնտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ՝ Վայոց ձորում. Հակակոռուպցիոն կոմիտեԿիրանցում ՔՊ-ն ստացել է 55,4 տոկոս, Բերքաբերում՝ 75.31 տոկոս, Ծաղկավանում՝ 81,5 ձայնԱրձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըՍալոմե Զուրաբիշվիլին շտապել է շնորհավորել ՓաշինյանինԵրևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել էԴանակահարություն` 8/24 տեղամասի հարակից տարածքում. «Ականատես»Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ընդհանուր ստացվել է 425 հաղորդում. ԴատախազությունԳյումրի քաղաքի 31|03 ընտրատեղամասում կտրոնների թվի անհամապատասխանություն կաՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ, որը կազմում է ընտրողների 58.97 %–ը Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ․ ՔԿ«Վարդաշեն» ՔԿՀ-ում ընտրության արդյունքներով առավելագույն ձայները ստացել է «Ուժեղ Հայաստան»-ըՔվեարկությունն ավարտվեց. ընտրատեղամասերի դռները փակվեցին
Հասարակություն

«Նուբարաշեն» քկհ-ի երկու պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնված` կալանավորի պահպանությունն իրականացնող պաշտոնատար անձանց պաշտոնեական անփութության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Արդյունքում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակցի մեղադրանք է առաջադրվել ծառայողական պարտականությունները պատշաճ կարգով չկատարելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար:

Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ 03.02.2017թ.-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Ռոման Մարգարյանն ու պահպանության ապահովման բաժնի մասնագետ Արթուր Եղիազարյանն ընդգրկվել են պահախմբում` իրականացնելու «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժման նպատակով գտնվող նույն ՔԿ հիմնարկի կալանավոր Սուրեն Գրիգորյանի պահպանությունն ու հսկողությունը: Սակայն Ռ. Մարգարյանն ու պահախմբի ավագ նշանակված Ա. Եղիազարյանը, ծառայության նկատմամբ դրսևորելով անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, խախտելով կալանավորված անձանց պահպանության համար սահմանված կարգը, մշտական հսկողություն չեն ապահովել կալանավորի նկատմամբ և միջոցներ չեն ձեռնարկել վերջինիս փախուստը բացառելու նպատակով. այսպես, 04.02.2017թ.-ի առավոտյան պահախմբի ավագը հիվանդասենյակում հսկողություն իրականացնելու ժամանակ քնել է, իսկ Ռ. Մարգարյանը բացակայել է պահպանվող տարածքից: Կալանավորն էլ, օգտվելով այդ հանգամանքներից, անարգել դուրս է եկել սենյակից և սանհանգույցի պատուհանից դիմել փախուստի:

Քրեակատարողական հիմնարկի հիշյալ աշխատակիցների դրսևորած պաշտոնեական անփութության հետևանքով ծանր հանցագործության մեջ մեղադրվող կալանավոր Ս. Գրիգորյանն առանց օրինական հիմքերի հայտնվել է ազատության մեջ: Բացի այդ, խաթարվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բնականոն գործունեությունն ու հեղինակազրկվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, ինչի համար Ա. Եղիազարյանին ու Ռ. Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: