Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Մամուլ

«Փաստ». Փող չունենք երկիր պահենք, նախարարների վոյաժների համար ենք վճարում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2016 թվականի ընթացքում Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, որը դեռ «երեկ» նույնիսկ կայք չուներ, 2016 թվականին բավականին թանկ է նստել մեր բյուջեի վրա: Ի թիվս գերատեսչական այլ ծախսերի, ողջ տարվա ընթացքում իրականացրած 16 ուղևորության համար նախարարությունը 18. 116. 153 դրամ է ծախսել: Հետաքրքիր է, որ ուղևորության գումարից բացի 13.887.800 դրամ էլ ծախսվել է արտասահմանյան ուղևորությունների ժամանակ «գնում չհանդիսացող այլ ծախսեր» անվան տակ:

Այսինքն, տարեկան միայն 32. 003. 953 դրամ ծախսվում է այս ու այն կողմ գնալու վրա, սակայն այդպես էլ հասկանալի չէ, թե այն ինչքանով է ազդել Հայաստանի միջազգային ինտեգրման մակարդակը բարձրացնելու վրա: Ինչ վերաբերում է ներկայացուցչական ուղևորություններին, ապա Հայաստանին ոչինչ չտվող նման ուղևորությունների վրա գումար ծախսելու փոխարեն ավելի լավ կլիներ, որ այդ գումարները ծախսվեր այնպիսի բարեփոխումների վրա, որը նաև ուրիշները տեսնեին:

Հետաքրքիր է նաև, որ այս գերատեսչությունը, որի գոյությունից և գործունեությունից ընդհանրապես շատ քչերն են գլուխ հանում, ընդամենը մեկ ավիատոմս գնելու համար ծախսել է ոչ ավել, ոչ պակաս՝ 5. 870. 000 դրամ:

«Փաստը» փորձեց պարզել, թե որ ուղղությունների դեպքում կարող է երկկողմանի տոմսի արժեքը հասնել մոտ 12 հազար դոլարի: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նույն ուղղության էկոնոմ և բիզնես դասերի ավիատոմսերի գները, կախված ուղղությունից և թռիչքն իրականացնող ընկերությունից կարող են մինչև 10-ից 13 անգամ թանկ լինել: Այսինքն, եթե օրինակ Երևան-Մոսկվա-Լոս-Անջելես ուղղությամբ երկկողմանի էկոնոմ դասի ավիատոմսը կարելի է ձեռք բերել մոտ 430. 000 դրամով, ապա նույն տոմսի բիզնես դասի տոմսի արժեքը 5. 700. 000 է, այսինքն մոտ 12 հազար դոլար: Եվ Հայաստանի նման համեստ բյուջե ունեցող երկրի որևէ պաշտոնյա կարող է իրեն նման շռայլություններ թույլ տալ և հարկատուների գումարներով իրեն լավ զգալ: Հետո էլ վարչապետն ասում է, թե թոշակները չեն կարող բարձրացնել, որովհետև բյուջեում փող չկա:

Բա եթե թոշակառուների բերանից կտրեք, նախարարներին բիզնես դասով գործուղումների ուղարկեք, ոչ բյուջեում փող կմնա, ոչ էլ թոշակները կբարձրանան: Բայց հարց է ծագում, թե ինչու պետք է այս կամ այն պետական պաշտոնյայի ինքնազգացողությունը և ինքնագնահատականը բարձրացնելու համար ազգովի գումար տանք, որ հա՛մ 13 անգամ թանկ ավիատոմս գնի, համ էլ հարկատուների գումարների հաշվին ինքնահաստատվի: Փող չունեք երկիր պահեք, նախարարների վոյաժների համար ուրիշների՞ն եք հարստացնում:

Ինչ վերաբերում է «Փաստի» անդրադարձին, թե այս գերատեսչությունն այնքան է դրսերով տարված, որ նույնիսկ մի սեփական կայք չունի, տեղեկացնենք, որ սխալն արդեն հասցրել են ուղղել: Սակայն վերջին լուրը, որը «պատմում» է, թե առհասարակ ինչով է զբաղվում Վաչե Գաբրիելյանը, անցյալ տարվա վաղեմության է և հիմա էլ տպավորությունն այնպիսին է, թե Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարությունում ժամանակը կանգ է առել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: