Ապրիլի 12-ին ՀԳՄ-ում տեղի կունենա Նորք հանդեսի շնորհանդեսը
Լույս է տեսել «Նորք» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդեսը: Շնորհավորում եմ մեզ: Երկար տարիներ «Նորք» հանդեսը տնօրինել է մեծանուն գրող Ռուբեն Հովսեփյանը: Այս համարը նվիրված է հենց նրան՝ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: Այդ մասին NEWSPRESS.am -ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանը և հավելեց.
«Հպարտ եմ, որ վարպետիս կատարած աշխատանքը չընդհատվեց նրանից հետո: Այժմ ձեռքս եմ առել «Նորք»-ն ու հպարտությամբ ասում եմ՝ վարձքդ ի կատար, Վարպե′տ: Ամսագիրը լուրջ ամսագիր է, բացի այդ, նման է գրքի, որտեղ իր բովանդակությամբ, ասելիքով թույլ է տալիս ընթերցողին վերապրել ու գնահատել մեր գրական արժեքները:
Վերջում Արթուր Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց Լիլիթ Հովսեփյանին, ով այժմ «Նորք» հանդեսի տնօրենն է: Հպարտությամբ կարող եմ ասել, որ «Նորք»-ը բարձունքի վրա է ու ամուր ձեռքերում:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 14-00, ՀԳՄ-ում տեղի կունենա Նորք հանդեսի շնորհանդեսը:
«Բոլորին հրավիրում ենք»,- ասաց Հայրապետյանը: