Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Միջազգային

Վլադիմիր Սոլովյովի կոշտ պատասխանն ադրբեջանցիներին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայտնի ռուսաստանցի լրագրող, «Մենամարտ» թոք-շոուի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը երկու օր առաջ այցելել էր Ադրբեջան և հանդիպել էր ապշերոնյան բռնապետի հետ… Կասկածներ կար, որ հայ ժողովրդի բարեկամ Սոլովյովին ադրբեջանցիները կփորձեն գնել, ինչպես դա անում են շատ դեպքերում օտարերկրացիների հետ… Սակայն twitter-յան իր էջում Սոլովյովի արված գրառումներն ապացուցում են, որ նա այն մարդկանցից է, ով կարող է պաշտպանել սեփական տեսակետները…

Ադրբեջանցի օգտատերերից մեկի հարցին, թե արդյո՞ք Սոլովյովի չի պատրաստվում ներողություն խնդրել Ադրբեջանից «օկուպացված տարածքներն», այսինքն՝ Արցախ այցելելու համար… Վլադիմիր Սոլովյովը բավական կոշտ պատասխանել է. «Ինչի՞ համար ես պետք է ներողություն խնդրեմ… Բազմիցս այցելել եմ… Կարծիքս փոխել չեմ պատրաստվում… Այն շատ լավ հայտնի է… Խնդրի ռազմական լուծումն անհնարին է… Այցի մանրամասների մասին կիմանաք երեքշաբթի օրը հաղորդման ժամանակ…»:

Մեկ այլ ցինիկ ազերի օգտատիրոջ գրառմանը, որտեղ վերջինս Սոլովյովի այցը Բաքու ավելի հնչեղ դարձնելու համար առաջարկում էր վերջինիս Իլհամ Ալիևին հյուր գալ Մարգարիտա Սիմոնյանի ( Russia Today-ի գլխավոր խմբագիրն է) և ճանաչված ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ… Սոլովյովն արձագանքել է. «Ես հնչեղության համար չէի եկել… Ես մի քանի ժամով էի եկել նախագահի հետ հանդիպման համար…»:

Ավելի վաղ Սոլովյովը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ մանրամասն քննարկել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի և Մարատ Ուելդանովի հարցերը…

Համոզված եմ, որ Սոլովյովի պատասխանները դուր չեն եկել Բաքվին… Բայց Սոլովյովը, իրեն բնորոշ ոճով, բավական «մատչելի» ազերիներին հասկացրել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ են մտածում իր մասին ադրբեջանցիները… Խղճուկ թուրք-ազերիների մոտ այն կարծիքն է, որ ով հանդիպեց Իլհամի հետ, պետք է կտրուկ փոխի իր «սխալ» կարծիքը և ներողություն խնդրի Ադրբեջանից… «Ներողությունացավով» տառապող կովկասյան թուրքերն ուրիշներին փորձելով նվաստացնել՝ ինքնահաստատվում են… Սոլովյովն էլ պարզ հասկացրել է twitter-յան թուրք օգտատիրոջը, ով ինքը լավ է արել բազմիցս այցելել է Արցախ… Իսկ կարծիքը չփոխելն էլ նշանակում է այն, որ Սոլովյովը չի հրաժարվում այն բառերից, որ համարում է Արցախը հայկական հող և ճանաչում է նրա անկախությունը…

Սիմոնյանի և Քեոսայանի աննունները շոշափող մեկ այլ թուրք օգտատեր էլ չի թաքցրել իր նախանձը… Ազերիները սովոր են ուրիշներին գնել, բայց սեփական «հանճարներ» չունենալը սարսափելի զայրացնում է Ալիևին… Դրա համար էլ նրանք հիստերիայի մեջ են ընկնում նույն Մարգարիտա Սիմոնյանի, Քեոսայանի և այլ հայտնի հայերի անունները լսելիս… Սոլովյովի այցին հնչեղություն տալը կարևոր էր հենց Իլհամ բռնապետին… Հենց նրա մամլո ծառայությունն է հաղորդել Սոլովյովի և Ալիևի հանդիպման մասին…
Սոլովյովը նաև բացահայտել է Բաքու այցելելու նպատակը… Դա Լապշինի և Ուելդանովի գործերն են…

Դե ինչ… Սոլովյովը կրկին ապացուցեց, որ սկզբունքներից հետ չի կանգնում… Իսկ այցի մանրամասներն էլ կիմանանք երկու օրից…

Հ.Գ.Ինչո՞ւ ազերի հատուկ ջոկատայինները, որոնք Բաքվի օդանավակայանում երեսները փակ ուղեկցում էին Լապշինին, նույնը չարեցին ԲԱԶՄԱԹԻՎ անգամներ Արցախ այցելած Սոլովյովի նկատմամբ… Պատասխանը երևի պարզ է…»: