Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերը
Հասարակություն

Առանց «Ելքի» և «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանը կվերածվեր աշխարհի ամենատխուր երգչախմբի

NEWSPRESS.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

– Պարո՛ն Համբարյան, Հայաստանն ասես վեր է ածվել «կրկեսի». պարտված ՀՀԿ-ականներն ընտրակաշառքներն են փորձում հետ հավաքել կամ գյուղացիներից խլում են այն, ինչ տվել էին այդ համայնքներին: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս ամենը:

-Տեղի է ունեցել առուծախ՝ ընտրողի և թեկնածուի միջև: Ու քանի որ ընտրողը խաբել է թեկնածուին, ինքնըստինքյան թեկնածուն անում է այն, ինչ պետք է աներ: Այսինքն՝ ընտրողին խոստացված լուսավորությունը, «ՈւԱԶ»-ներն ու գումարները նրանք հետ են վերցնում: Տեղի է ունենում կոնֆլիկտ: Ընտրողները մտածում էին, որ երբ իրենք գումարներ են վերցնում թեկնածուից և խաբում, դա անհետևանք պետք է մնա, սակայն դա չէր կարող անհետևանք մնալ: Այսպիսի խայտառակ փաստերից ձերբազատվելու համար ինձ թվում է՝ այս ամենին պետք է խառնվի Հանրապետական կուսակցությունն ու նրա վերնախավը: Նրանք պետք է իրենց ձախողված թեկնածուներին հասկացնեն, որ չի կարելի նման բան անել, որովհետև սա բումերանգի նման հարվածում է ՀՀԿ-ի ռեյտինգին:

-Կարծիք կա, որ խորհրդարանը կլինի անդեմ՝ հաշվի առնելով, որ այնտեղ ընդգրկվել են «անհայտ գործիչներ»:

-Մի օր գալու էր այն պահը, երբ պետք է տեղի ունենար սերնդափոխություն, նոր քաղաքական գործիչներ պետք է ի հայտ գային, իսկ հներն անցնեին պատմության գիրկը: Դա ես անդեմություն չեմ համարում: Այլ հարց է, որ որոշ պատգամավորներ, ովքեր նաև նախկին խորհրդարանականներ էին, շարունակեն նույն իրենց գործելաոճը: Այսինքն՝ համարեն, որ եթե իրենք ընտրվել են, ուրեմն կարող են 5 տարի այլևս ոչինչ չանել՝ հարց ու պատասխանի չմասնակցել, հայտարարությամբ ելույթ չունենալ, մի անգամ չպաշտպանել իրենց ընտրատարածքների ընտրողների շահերը: Այսինքն՝ շարունակվի նույն տեմպերով. մենք դրա վառ օրինակն ունենք:

Մենք տխուր փաստ արձանագրեցինք, որ մեր 130 պատգամավորից 40-50-ը 5 տարվա մեջ մի «ա» տառ չի ասել, էլ ինչի՞ մասին է խոսքը: Հենց այս պահին էլ ես կարող եմ անմիջապես ասել մոտ 10 հոգու անուն, ովքեր կրկին վերընտրվել են Ազգային ժողովում: խորհրդարանը կարող է անդեմ ու անձայն լինել, հենց նրանց պատճառով, եթե նրանք շարունակեն իրենց գործունեությունը:

Գոնե ուրախ եմ, որ կա «ԵԼՔ» դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը, որտեղ կան մի քանի ինտելեկտուալ պատգամավորներ, ովքեր կարող են տոն սարքել ԱԺ-ում: Հակառակ դեպքում՝ խորհրդարանը կվերածվեր աշխարհի ամենատխուր երգչախմբի:

-Ըստ Ձեզ, կարո՞ղ են «ԵԼՔ»-ի կամ «Ծառուկյան» դաշինքի մի քանի պատգամավորները որևէ հարց լուծել խորհրդարանում, հատկապես քվեարկությունների հետ կապված:

-Քվեարկությունների ժամանակ նրանց ձայնն, իհարկե, չի կարելի ավելացնել, որ հավասարվի իշխանական թևի ձայներին, բայց գոնե խորհրդարան ներկայացված օրինագծերի քննարկումների ժամանակ նրանք կարող են ինչ-որ ազդեցություն ունենալ: Այլ բան է բացարձակ անձայն ընտրություն ունենալը և այլ բան է, եթե կան մարդիկ, ովքեր, ճիշտ է, հասկանում են, որ իրենք շատ քիչ ազդեցություն կարող են ունենալ, սակայն կարող են իրենց ձայնով ու ելույթներով ինչ-որ բան փոխել:

-Այնուամենայնիվ, կարո՞ղ ենք ասել, որ այս ընտրությունները Հայաստանում ինչ-որ բան փոխեցին:

-Գրեթե ոչ մի բան: Հայաստանում, ինչպես կար, այնպես էլ վերարտադրվեց Հանրապետական կուսակցությունը: Իհարկե, ինքը մի քիչ համեստ գտնվեց և ի սկզբանե չհայտարարեց, որ վայելում է ընտրողների 50+1 տոկոսը: Գտնում եմ, որ գրեթե ոչինչ չի փոխվել: Փոխվեց միայն մեկ բան. հասարակության կողմից իշխանությունների հետ կապակցված «Հայկական վերածնունդ» կուսակցությունը դուրս մնաց խորհրդարանից: Թե չէ այս կուսակցություններից ներկայացուցիչներ էլի կան, իսկ «Ժառանգությունը» վաղուց էր քայքայվել…

«ԵԼՔ»-ին և «Ծառուկյան» դաշինքին տրամադրված է ընդդիմադիր թևը, իսկ ՀՅԴ-ն կլինի կցորդ իշխանությունը, քանի որ համագործակցությունն այս երկու կուսակցությունների միջև համարում եմ անտրամաբանական և անիմաստ: Քանի որ կոալիցիա կարելի է ձևավորել, երբ քաղաքական որևէ ուժ չի կարողանում իր հնարավորություններով ձևավորել կառավարություն: Սակայն եթե մենք ունենք քաղաքական ուժ, ի դեմ ՀՀԿ-ի, որը սեփական ուժերով կարող է միանձնյա կառավարություն ձևավորել, և լինելով աջակողմյան հայացքներով՝ համագործակցել ձախակողմյան սոցիալիստական ՀՅԴ-ի հետ, սա աբսուրդ է, եթե ձեռք է տալիս՝ կարող են շարունակել, բայց ՀՅԴ-ն կմնա որպես իշխանության կցորդ:

Զրուցեց Արմինե Մկրտումյանը