«Այս հրաշք աղջկան դեռ շատ բեմերում կտեսնեք». «The Climb» երգի գեղեցիկ կատարում
Դավիթ Սանասարյանը նոր բացահայտում է արել: Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսահոլովակ՝ եղբոր աղջկա գեղեցիկ կատարմամբ, և գրառել հետևյալը.
«Երգարվեստում Սանասարյան ազգանունը լսած չկաք դեռ, բայց եղբորս հրաշք աղջկան դեռ շատ բեմերում կտեսնեք, ով այս տարիքում արդեն երգերի հեղինակ է…
«The Climb» երգի իմ սիրած կատարումը Լիլիթ Սանասարյանի կատարմամբ».