Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Մենք ունենք երկու կարևոր նպատակ. Սերժ Սարգսյանը՝ ԵԱՏՄ երկրների նախագահներին (ֆոտո)

Աշխատանքային այցով Բիշկեկում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և նիստին հրավիրված Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Նիստին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Կանոնակարգի համաձայն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերը վարել է Կազմակերպությունում նախագահող երկրի` Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Օրակարգի մեկ տասնյակ հարցերի շարքում ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահներին ներկայացվել է 2015-2016 թվականներին Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման վերաբերյալ զեկույցը, քննարկվել են 2017-2018 թվականներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների, Բարձրագույն խորհրդին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների թեկնածուների ներկայացման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ փաստաթղթերը:

Անդրադարձ է եղել նաև մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության ու միության անդամ պետությունների, մյուս կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված՝ մշակման փուլում գտնվող ժամանակավոր համաձայնագրի նախագծին:

Ի թիվս այլ հարցերի, նիստի ընթացքում քննարկվել է Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը:

Նախագահները որոշել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստն անցկացնել ս.թ. հոկտեմբերի 11-ին, Մոսկվայում:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

Գործընկերնե՛ր,

Մինչ Բարձրագույն խորհրդի լիագումար նիստի քննարկմանը ներկայացված մեկ-երկու հարցերին անդրադառնալը, ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին այսօրվա հանդիպումը նման բարձր մակարդակով կազմակերպելու, ինչպես նաև ցուցաբերված հյուրընկալության և ջերմ ընդունելության համար:

Մեր ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորումն ու զարգացումն արդեն երկրորդ տարին է, ինչ տեղի է ունենում համաշխարհային բարդ տնտեսական իրավիճակի պայմաններում՝ արտահայտված համաշխարհային տնտեսական աճի տեմպերի նվազման և աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում: Այդ ամենը մի կողմից ստեղծում է որոշակի խոչընդոտներ մեր Միության լիարժեք կայացման ճանապարհին՝ մյուս կողմից բացում նոր հնարավորություններ մեր երկրների առավել սերտ համագործակցության համար:

Այս պայմաններում մեր երկրների կողմից ձեռնարկված համաձայնեցված գործողությունները թույլ տվեցին անդամ պետություններում որոշակի առումով կայունացնել իրավիճակը, տնտեսության որոշ ոլորտների և ճյուղերի աջակցության շնորհիվ հասնել մակրոտնտեսական կայունության, ինչի շնորհիվ որոշ երկրներում նկատվեց արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրության աճի միտում:

Մասնավորապես, 2016 թվականին Հայաստանում արձանագրվել է համախառն ներքին արդյունքի ծավալում դրական դինամիկա, տնտեսական ակտիվության աշխուժացում արտադրական, գյուղատնտեսական և ծառայությունների մատուցման ոլորտներում: ԵԱՏՄ պետությունների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 15%-ով, իսկ հայկական ապրանքների արտահանումը եվրասիական շուկա՝ 65%-ով: Արձանագրվել է ապրանքաշրջանառության աճ նաև երրորդ երկրների հետ:
Մեր երկրներն ունեն զարգացման միանման նպատակներ, որոնց իրականացումը մենք, մասնավորապես, տեսնում ենք, արդյունաբերական նորարարությունների, բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության, թվային տնտեսության, վերականգնվող էներգետիկայի միջոցով: Կարևոր են նաև համատեղ ջանքերը՝ ուղղված փոխշահավետ համագործակցային ծրագրերի իրագործմանը:

Մենք ունենք երկու կարևոր նպատակ. առաջինը՝ Միության ամրապնդումը ներսից, խոչընդոտների վերացման ճանապարհով մեր ընդհանուր տնտեսական տարածքի հետագա ազատականացումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար բացառությունների և սահմանափակումների նվազեցումը, երկրորդը՝ ԵԱՏՄ-ի միջազգային ներգրավվածության բարձրացումը: Այս երկու նպատակները փոխլրացնում են միմյանց և ազդում կազմակերպության արդյունավետության ու միջազգային հեղինակության վրա:

Մեր ինտեգրացիոն միության միջազգային դիրքերի հետագա ամրապնդման տեսանկյունից կարևոր նշանակություն ենք տալիս ԵԱՏՄ համագործակցության առաջխաղացմանը՝ իրական համագործակցության պատրաստ երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ: 2016 թվականի ընթացքում կառուցողական ոգով մշակվում էին Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի և մի շարք այլ երկրների հետ համագործակցության հարցերը: Հայաստանը հետաքրքրված է այս ուղղություններով ձեռքբերված համապատասխան պայմանավորվածությունների իրավական ամրագրմամբ, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի հետ մեզ կապում են պրագմատիկ, փոխշահավետ և բարիդրացիական հարաբերություններ:

Այս տեսանկյունից դրական ենք գնահատում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի միջև փոխգործակցության գործընթացը՝ որպես երկու միավորումների միջև երկխոսությանը նպաստող կարևոր գործոն, փորձի փոխանակման և ինտեգրման ու համագործակցության գործընթացների ներդաշնակ, փոխլրացնող և փոխշահավետ զարգացման ապահովման ճանապարհների քննարկման նպատակով:

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

ԵԱՏՄ-ի արդյունավետությունը զգալիորեն կախված է նաև անդամ երկրների պետական մարմինների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և գործարար շրջանակների միջև սահուն և համակարգված աշխատանքից: Այդ կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ակնկալում ենք Միության առջև ծառացած արդիական խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ՝ իր լիազորությունների շրջանակներում: Կարևոր քայլ ենք համարում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Միության երկրների պետական մարմինների հետ համագործակցությամբ, այսպես կոչված, «Սպիտակ գրքի» մշակումն ու հրատարակումը, որտեղ համաձայնեցված կերպով ներկայացված են Միության շուկայի համար առկա 60 խոչընդոտներ: Հուսով եմ, շուտով կհաստատվի նաև դրանց վերացման ճանապարհային քարտեզը՝ համապատասխան ժամկետներով:

Հայաստանն առաջիկայում ևս կիրականացնի համաշխարհային տնտեսության բացասական երևույթների հետևանքների հաղթահարման, կայուն տնտեսական աճի անցման նախանշված ծրագրերը՝ այդ թվում նաև Միության ինտեգրացիոն ներուժի օգտագործման միջոցով:

Շնորհակալություն ուշադրության համար:

sargsyan aatambayev

eatm nist

serzh sargsyan vache gabrielyan shavarsh qocharyanputinlukashenkoserzh sargsyan 1