Հասմիկ Պապյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով
Հայ և համաշխարհային օպերային արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև ստեղծագործական գործունեության 30-ամյակի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, օպերային մեներգչուհի Հասմիկ Պապյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Այդ մասին հայտնում են Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից: