Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.am
Արխիվ

11 դպրոցը կարծես լինի Ռ.Ազիզյանի համակենտրոնացման ճամբարը. բաց նամակ՝ վարչապետին

Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարակել՝ ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին: Բաց նամակը Մոնթե Մելքոնյանի անվան 11 դպրոցի մի խումբ ծնողներից անունից է: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի ՛ պարոն վարչապետ: Հաշվի առնելով Ձեր արդարացի մոտեցումը ՀՀ կրթության ոլորտին, այսօր մեր խոսքն ու խնդրանքը ուղղում ենք Ձեզ:

Մենք Մ.Մելքոնյանի անվան հ.11 դպրոցի ծնողներ ենք, հասկանալի պատճառով չենք ցանկանում ներկայանալ:

Արդյո՞ք Դուք տեղյակ եք, թե ինչ է կատարվում Ռ. Ազիզյանի ղեկավարած դպրոցում: Այնտեղ իշխում է վախի, սարսափի, ստորացումների մթնոլորտ: Ոչ մի ուսուցչի չի լինում մոտենալ, ինչ-որ հարց տալ, բոլորը վախեցած այս ու այն կողմ են վազում: Եվ այդ ուսուցի՞չը պետք է կրթի 21-րդ դարի աշակերտին:
Բազմիցս դիմել են թաղապետարան և քաղաքապետարան, բայց ձայն բարբառո հանապատի…

Ռ. Ազիզյանը պարտադրում է կրել դպրոցական համազգեստներ, որի արժեքն է 5000-10000, դրանք աշակերտները կրում են զզվանքով, քանի որ անորակ են և 4 համար մեծ: Իրականում դրանց արժեքը չի գերազանցում 2000դրամը: 9-րդ դասարանցիները, որոնք արդեն ավարտել են դպրոցը, դպրոցին են թողել իրենց գնած համազգեստը, իսկ Ռ. Ազիզյանը այդ համազգեստները նորից վերավաճառում է մեր երեխաների վրա:

Արդեն 8 ամիս է աշակերտներից, մեկ օրվա ընթացքում, կայծակնային արագությամբ, ստիպողաբար հավաքվել է 7000դրամ, իսկ 1 դասարանցիներից 5000դրամ, որը իբր թե վինետկաների գումար է, իսկ մի՞թե դպրոցական վինետկաները այդքան թանկ կարող են արժենալ:

Դեռ անցած տարվանից 5-9 դասարանցիներից պարտադրաբար հավաքվել է 3000դրամ իբր բակում ծաղկանոցներ կառուցելու համար: Իսկ ծաղկանոցները դեռ չկան ու հարց է դրանք երբևիցէ լինելու են, թե ոչ:
Ծանոթներիցս մեկի որդին ավարտել է այս նույն դպրոցը և պատմում է, որ մեր «հարգարժան» տիկին Ռ. Ազիզյանը հրամայել է անբավարար նշանակել 11 աշակերտի և ի դեպ «2» նշանակվել են մատիտով, որից հետո ծնողներից պահանջելով կլորիկ գումար նշանակել է քննությունները:

Գիտեմ նաև, որ Ռ. Ազիզյանը վկայական (ատեստատ) է տվել դպրոց չհաճախող աշակերտի:

Ամենասարսափելին այն է, որ տնօրենը ուսուցչի վրա է վաճառում իր հագած, օգտագործած շորերը: Շորերի արժեքը սկսում 40.000ից, իսկ այն ուսուցիչը որը համարձակվում է մերժել գնել հագուստը ենթարկվում է երկարատև հալածանքների և վիրավորանքների:

Ոչ մի ուսուցչի չի թույլատրվում անգամ 1 րոպեով դուրս գալ դպրոցի դռներից դուրս (անձնական և ոչ անձնական հարցերով): Ռադիոհանգույցով բազմիցս ստորացնում է ուսուցիչներին, աշակերտներին հրահանգում է հետևել ուսուցիչներին, խոսում են նրանք արդյոք հեռախոսով, թե ոչ, իսկ եթե նկատեն, որ ուսուցիչը օգտվում է հեռախոսից անմիջապես հայտնեն այդ մասին տնօրինությանը: Աշակերտների մոտ վիրավորում է ուսուցիչներին, ռադիոհանգույցով ի լուր աշակերտներին հայտարարում է, որ այստեղ ուսուցիչ չկա, բոլորը ձրի փող ստացողներ են, սպառնում է այլևս չվճարել ուսուցիչների աշխատավարձը:

Տպավորությունը այնպիսին է, որ սա իր սեփական դպրոցն է և վճարում է սեփական գրպանից:

Տեսախցիկներ են տեղադրված ամենուրեք (չնայած, որ ինքն ունի իր լրտեսները, որոնք հետում են, թե ով ում բարևեց, ում հետ նստեց բուֆետում, ուր գնաց և ինչ շնչեց): Կարծես 11 դպրոցը լինի Ռ. Ազիզյանի համակենտրոնացման ճամբարը:

Ամբողջ դպրոցը ողողված է նորանշանակ դասղեկներով, ամեն տարի նույն դասարանը դասավանդում է մեկ այլ դասղեկ և գիտեք թե ինչո՞ւ, որովհետև նորանշանակ դասղեկները դասղեկության համար տնօրենին են վճարում 80.000դրամ: Ռ. Ազիզյանը, ամիսը մեկ նշանակում է մեթոդ-միավորման նախագահներ, մեկը մեկից «խելացի» փոխտնօրեններ:

Ի դեպ, եթե նրան մոտենում ես որևիցե խնդրանքով կամ հարցով, նա հայտարարում է, որ ինքը ՀՀ նախագահ՝ Ս. Սարգսյանի համակուրսեցին է և նրան ոչ ոք չի կարող ուղղություն ցույց տալ:

Ուսուցիչներին պարբերաբար պարտադրում է ստորագրել դատարկ թղթերի տակ, որի վրա հետո հավաքում է ցանկացած տեքստ:

Ոչ մի անգամ և ոչ մի ուսուցչի անաշխատունակության թերթիկի ներկայացնելու դեպքում(հիվանդության համար) չի վճարում նրանց հասանելիք գումարը, քանի որ տնօրենի հաշվապահը իր փեսան է, որը երբեք չի լինում դպրոցում, սակայն միշտ արժանանում է ոգեշնչող պարգևավճարների:

11 դպրոցում կան արտոնյալ ուսուցիչներ, որոնք երևի աչքի են ընկնում իրենց լրտեսությամբ, բայց ոչ աշխատանքով, որոնք տարին տասերկու ամիս պարգևատրվում են «Լավ» լուրեր հայտնելու համար: Դպրոցում տիրում է մենիշխանություն, ուզում է դասարան է բացում, ուզում է փակում է:

Աշակերտներ կան, որոնք չեն գալիս դպրոց, սակայն արգելվում է նշանակել նրանց բացակաները, քանի որ վերջում նրանք էլ պիտի մնացածի նման ավարտեն դպրոցը կլորիկ գումարի դիմաց:

Իսկ վերջում, եթե խոսքը գնում է կրթօջախի մասին, ասեմ այդ դպրոցում կրթությունը չունի որակ: Ուստի խնդրում ենք Ձեզ օգնել մեզ և այսուհետ տնօրեն նշանակել այնպիսի գիտակ և խելացի մարդու, ով կկարևորի գիտելիքը, ում համար բացարձակ արժեքը կլինի ուսումը և ոչ թե փողը: Փողը այս տնօրենի կուռքն է: Եթե քաղաքապետարանը, որտեղի աշխատողները Ռ. Ազիզյանի հարազատներն ու ծանոթներն են չի կարողանում լուծել այս հարցը, գուցե՞ այս դպրոցը անցնի նախարարության ենթակայության տակ:

Ուստի խնդրում ենք մեծարգո Կ. Կարապետյան մի անտեսեք այս չարիքը, չէ որ գործ ունենք երեխաների հետ, իսկ նրանք այդ դպրոցից ոչինչ չեն կարող սովորել, իրենց հետագա ապրելիք տարիների համար:
Եղեք մեր՝ ծնողներիս և ինչու չէ ուսուցիչների կողքի, մենք ունենք այսօր Ձեր աջակցության կարիքը:
Կանխավ շնորակալություն..

Մ. Մելքոնյանի անվան 11 դպրոցի մի խումբ ծնողներ»,- ասված է բաց նամակում: