Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿ
Մամուլ

«Փաստ». Արա Պապյանը` «ՍԱՍ»-ի Արտակի բիզնես-ապագայի և Երևանի ավագանու ընտրությունների մասին

«Փաստ» թերթը գրում է.

«Կարելի է արձանագրել, որ քաղաքագետ Արա Պապյանի կանխատեսումներն իրականություն են դարձել: Ավելի վաղ «Փաստի» հետ զրույցում նա նշել էր, որ նոր Ընտրական օրենսգրքով, եթե ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները և դաշինքները կարողանան անցողիկ շեմերը հաղթահարել, միևնույն է` Հանրապետական կուսակցությանը բաժին հասած ձայները կկազմեն ընդհանուր ձայների 50%-ից ավելին:

Խոսելով ընտրություններից առաջ ուսուցիչների և ընտրություններից հետո «ՍԱՍ»-ի աշխատակիցների ձայնագրությունների մասին, նա նշեց, որ առաջինի դեպքում եթե այն ազատ և արդար ընտրությունների համար պայքար էր, ապա երկրորդ ձայնագրությունը շրջանառության մեջ դնելը «կոմպրոմատների» պայքարի է նման: Ա. Պապյանի կարծիքով, դա կարող է կազմակերպված լինել և՛ ոստիկանության, և՛ աշխատակիցների, և թե՛ յուրայիններից որևէ մեկի կողմից: «Որևէ մեկը չէր էլ կասկածում, որ ոչ միայն Արտակ Սարգսյանը, այլև շատերը նման մեթոդներով պետք է ձայներ հավաքեին: Եվ բնական է, որ նրանք պետք է օգտագործեին իրենց ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները: Եվ այն, որ դա օրենքի խախտում է, միանշանակ է: Ուրիշ հարց է, թե ինչու է հենց նրանը «բացահայտվել»: Տարբեր տեղերից լուրեր կան, որ բոլոր տեղերում էլ նույն ոճով են «աշխատել» և աշխատանքից չհեռացնելու պայմանով աշխատակիցներին ստիպել են ցուցակներ ներկայացնել»,- ասում է Արա Պապյանը:

Քաղաքագետը չի բացառում, որ նմանատիպ այլ ձայնագրություններ նույնպես հայտնվեն, իսկ ստեղծված իրավիճակից կօգտվեն թե՛ իշխանությունները, թե՛ այս կամ այն անհատները: Խոսելով երկրի տնտեսական վիճակի մասին, Ա. Պապյանի կարծիքով այն շարունակելու է վատանալ, քանի որ իշխանությունների «ընտրյալները» նախկինի նման այլևս չեն կարողանալու օգտվել ճոխ պայմաններից: Եվ թեև «ՍԱՍ»–ի Արտակի շուրջ ստեղծված ինտրիգը որևէ իրավական հետևանքներ էլ չունենա, սակայն իրարից բիզնեսներ խլելու նոր փուլ կսկսվի: «Մեզ մոտ ամեն ինչ գերքաղաքականացված և կուսակցականացված է, ինչպես ԽՍՀՄ տարիներին էր: Այն ժամանակ էլ Կոմունիստական կուսակցությունն էր որոշում, թե ով պետք է դատվի, ով՝ ոչ: Նույն իրավիճակն է նաև այսօր:

Ամենայն հավանականությամբ նրան կստիպեն որևէ բիզնեսից հրաժարվել, քանի որ ինչ վատ պատառ է ասենք՝ «ՍԱՍ»-ի Արտակի բիզնեսը»,- ասաց Ա. Պապյանը:

Խոսելով մայիսի 14-ին անցկացվելիք Երևանի ավագանու ընտրությունների մասին, նրա կարծիքով թեև «Ելք» դաշինքն ու «Երկիր Ծիրանին» չեն միավորվի ՀՀԿ-ի դեմ, սակայն երեք ուժերն էլ ներկայացված կլինեն ավագանիում, իսկ ՀՀԿ-ն կրկին կկարողանա հավաքել ընտրողների ձայների կեսից ավելին: Երկրորդ տեղում կլինի «Ելք»-ը, երրորդ տեղում՝ «Երկիր Ծիրանին»:

Արա Պապյանի կարծիքով ավագանու ընտրությունների ժամանակ անակնկալներ չեն լինի, քանի որ այն խորհրդարանական ընտրությունների կրկնօրինակը կլինի: «Որպեսզի «Ելք» դաշինքին հաջողվի 50%-ից ավելի ձայն հավաքել, պետք է մեզ մոտ արդար ընտրություններ լինեն: Հիմա էլ, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, նույն հաջողությամբ կաշխատեն Տարոն Մարգարյանի օգտին: Եվ եթե այն ժամանակ «ՍԱՍ»-ի կամ Լֆիկի ժողովրդին ասում էին «կգնաք այս կամ այն անձին կքվեարկեք», հիմա էլ կասեն՝ «կգնաք Տարոնի համար կքվեարկեք»:

Այդքան բան: Եվ պետք չէ մոռանալ նաև, որ մեր պետական ապարատի 80%-ը Երևանում է գրանցված և նրանք բոլորը պետք է ՀՀԿ-ի օգտին քվեարկեն: Սա կրկին շատ վատ հետևանքների կհանգեցնի, քանի որ երբ սեփական ժողովրդին զրկում են խաղաղ և օրինական ճանապարհով իշխանափոխություն կատարելու հնարավորությունից, ապա մի մասը բռնում է գաղթի ճանապարհը, մյուսները՝ ընտրում են այլ միջոցներով փոփոխություններ կատարելու ճանապարհը»,- ասաց Ա. Պապյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում