Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Մամուլ

«Փաստ». «Մազերը ներկած» ՍԱՍ–ի աշխատակից Սիրանուշին հե՞տ են կանչել

«ՍԱՍ գրուպի» «նախընտրական» ձայնագրության առթիվ նյութերը փոխանցվել են ՀՔԾ, սակայն դեռ քրգործ չի հարուցվել: Այս մասին «Փաստը» տեղեկացավ ՀՔԾ մամուլի ծառայությունից: Իսկ մինչ դատախազությունն ու ՀՔԾ-ն նորից ու նորից լսում են «ՍԱՍ գրուպի» ժողովի ձայնագրությունը ու չեն կողմնորոշվում՝ ինչ անել, «ՍԱՍ»–ում հաշվեհարդար են տեսնում ձայներ չբերած աշխատակիցներից: Մասնավորապես երեկվա «ՀԺ»-ից պարզ դարձավ, որ հայտնի ժողովի մասնակիցներից մեկը՝ Արտակ Սարգսյանի համար 0 ձայն բերած Սիրանուշ Թումասյանը, այլևս չի աշխատում ՍԱՍ-ում: Սկանդալային ձայնագրությունում լսվում է, որ նրա մասին խոսելով, ժողովը վարողն ասում էր. «Սիրանուշ Թումասյան: Յա, մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել-զարդարվել ես, գիտես պտի էսօր մեծարման երեկո անենք, հա՞ 0 ձայներիդ համար: Ամոթ չե՞ս անում, Սիրանուշ: Ամոթ ա, չէ՞: Որտե՞ղ ես ապրում, Թաիրո՞վ: Կապ չունի, տեսա՞ք մարդը ռայոնից 15 ձայն ա բերել»:

Սիրանուշ Թումասյանի մայրը՝ տիկին Արփենիկը, «Փաստի» հետ զրույցում ասաց, որ իր աղջիկը հիմա չի աշխատում, բայց առաջիկայում աշխատելու է ՍԱՍ գրուպում: «Ես չգիտեմ, հա, բայց ինքը իրանց հետ բացարձակ խնդիր չունի, խնդրում եմ մեզ այլևս չանհանգստացնեք»,- հայտարարեց Սիրանուշ Թումասյանի մայրը: Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է Սիրանուշին հետ են կանչել մամուլի հրապարակումից հետո. «Չէ, չէ ուղղակի ինքը պետք ա միառժամանակ տանը մնար: Ես սկի չգիտեմ էլ ինչ հրապարակում ա: Ամեն ինչ նորմալ ա Սիրանուշի մոտ, ու ինքը խնդիր էլ չի ունեցել էնտեղ»:

Հարցին, թե վերականգնվել է աշխատանքում, տիկին Արփենիկն ասաց. «Չի վերականգնվել: Ինքը ուրիշի փոխարեն ա աշխատել, մինչև էդ տվյալ անձը պետք ա գնար, հիմա ինքը նորից աշխատանք ունի»: Հիշեցրինք, որ երեկ Սիրանուշն ասել էր, որ չի աշխատում այլևս ՍԱՍ-ում: «Խնդրում եմ ձեր հարցերով ուրիշներին դիմեք: Երեկ ի՞նչ կապ ունի ոնց ա ասել, ինքը աշխատանք ունեցել ա»,- ասաց մայրը: Հարցին, թե հնարավոր է իրեն ՍԱՍ-ից զանգել կանչել են, ասաց. «Չէ, իր հետ պայմանավորվածություն ունեցել են, որ մի ժամանակ տանը պիտի մնա, մինչև իր համար գործը կարգավորվի: Շատ գոհ ա եղել ինքը իրա ամբողջ տնօրինությունից: Ինքը էդտեղ միշտ էլ աշխատանք ունեցել ա, ուղղակի պատճառներ կար, որ տվյալ ժամանակ ինքը պետք ա տանը մնար, հետո նորից գնար աշխատանքի»: «ՍԱՍ գրուպի» աշխատակցի մայրը նաև տեղյակ չէ՝ իր աղջիկը պայմանագրո՞վ է աշխատում ՍԱՍ-ում, թե՝ ոչ. «Չգիտեմ: Հիմա ինքը աշխատանքի չի, բայց աշխատանքի լինելու է»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով դեպքին՝ ասաց. «Կարծում եմ, որ ՍԱՍ-ի ղեկավարությունը «հետևողական» է եղել և անկախ այն բանից, որ բացահայտվել է այդ ձայնագրությունը, պատժում է այն մարդկանց, ովքեր ձայն չեն բերել սեփականատիրոջը: Իսկ որ այդ աշխատակիցը կամ նրա մայրը խուսափում են ուղիղ պատասխաններ տալ, ուրեմն կամ ՍԱՍ-ից ասել են, որ չասեն, թե չէ ավելի վատ կլինի, կամ դեռևս հույսեր են փայփայում, որ կարող է հետ ընդունեն աշխատանքի` համատարած գործազրկության այս պայմաններում, և նրան մեղադրելը տեղին չէ»: Ըստ նրա՝ աշխատողի իրավունքը Հայաստանում գրեթե պաշտպանված չէ, պաշտպանված կլինի այն դեպքում, երբ աշխատողները համարձակություն ունենան և ստեղծեն արհմիություններ:

Իրավաբան Արմինե Շումովիչը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ եթե գործատուն կարգ է խախտել և իրեն անհիմն աշխատանքից հեռացրել է, այդ դեպքում աշխատակիցը պետք է դիմի Առաջին ատյանի դատարան, որպեսզի գործատեղում իրեն վերականգնեն. «Ու հարկադիր պարապուրդի համար աշխատավարձը պետք է իրեն վճարվի: Դեպքերը շատ են, երբ դատարանը պարտադրում է, որ գործատուն վերականգնի ու կնքի աշխատանքային պայմանագիր աշխատողի հետ»:

Ըստ իրավաբանի՝ նախկինում աշխատանքի տեսչությունը որոշ չափով աշխատակիցների իրավունքների հարցը լուծում էր, սակայն հիմա լուծարվել ու միացվել է նախարարությանը ու ավելի բարձիթողի վիճակում է այդ հարցը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում