«Ես Ջենիֆեր Լոպեսն եմ, և ես երդվում եմ պահել խոստումը». «Խոստումը» ֆիլմի պրեմիերան
Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
Համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ֆիլմի գովազդարշավին: Այս անգամ խոստումը պահելու երդում է տվել Ջենիֆեր Լոպեսը: Իր թվիթերյան էջում երգչուհին տեսանյութ է հրապարակել, որում ասվում է. «Մենք բոլորս պետք է հոգ տանենք մարդկանց իրավունքների մասին՝ օգնելով փախստականներին և երեխաներին: Ես Ջենիֆեր Լոպեսն եմ և ես երդվում եմ պահել խոստումս, երբեք չմոռանալ այն»:
Ավելի վաղ «Խոստումը» ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել նաև Քիմ Քարդաշյանը, Էլթոն Ջոնը, Բարբարա Սթրեյզանդը, Շերը և Սիլվեսթեր Ստալոնեն, Մելինա Կանակարեդեսը, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը:
Հայաստանում ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 27-ից: