Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Խաչիկ գյուղի թիվ մեկ խնդիրն արտագաղթն է ու ոռոգման ջուրը

Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1850մ բարձրության վրա, հարավից Նախիջևանի հետ ունի շուրջ 27 կմ պետական սահման: Այստեղ հայկական կողմը պահպանվող դիրքեր ունի` անմիջապես ադրբեջանական դիրքերի դեմ-հանդիման, իսկ երկու դիրքերի միջև եղած հատվածում հայկական վարելահողերն են, որոնք մշակվում են: Ինչպես վստահեցնում էին գյուղի բնակիչները, իրենք կարողանում են աշխատել միջդիրքային հատվածում. թիկունքից հայկական կողմը պահում է և զգոն է կրկնակի` մինչև աշխատանքների ավարտը:

Թեև 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչությունը կազմում էր 1022 մարդ, տնտեսությունների թիվը` 255, սակայն այսօր բնակչության թիվն այդքան չէ. մարդիկ գյուղից դուրս են գալիս` տարբեր պատճառներով, հիմնական պատճառն աշխատատեղերի բացակայությունն է:

Գյուղը գտնվում է գեղատեսիլ վայրում` լեռներից նայում է Շարուրի դաշտին, երևում է Արարատ լեռը և Արաքս գետը:

Այստեղ մշակում են գարի, հաճար, մրգատու ծառեր, հպարտանում են խաղողի այգիներով, որից հրաշալի շամպայն են ստացել, և այդ է պատճառը, որ նախատեսվում է համայնքի տարածքում բացել շամպայնի գործարան:

Ինչպես իրենց խոսքում նշեցին խաչիկցիները և համայնքապետ Վարդան Ներսիսյանը, համայնքում առատ բերք ստանում են, սակայն ունեն իրացման խնդիր: Միայն Արենի գյուղից Խաչիկ համայնքը գտնվում է 21 կմ հեռու` լեռների վրա, դժվար է հաղորդակցությունն, թեև ճանապարհը ասֆալտապատ է, նաև բերքի իրացումը:

Օրերս WWF-Հայաստանի, Գնիշիկ միջհամայնքային բնապահպանական հիմնադրամի և Խաչիկ համայնքի միջև ստորագրվել է «Բնության պահպանության եռակողմ համաձայնագիրը»: Խաչիկ գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա և շուրջ 4000 պտղատու տնկի. տնկիները խաչիկցիները վերցրել են ըստ անհրաժեշտության, իսկ գյուղտեխնիկան հերթով կաշխատացնեն, այն տնօրինելու է համայնքապետարանը:

Գյուղում էր նաև Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ում խաչիկցիները պատմեցին ոռոգման ջրի խնդրի մասին, նախարարը խոստացավ աջակցել, ոռոգման խնդիրը լուծելու համար նաև WWF-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը պատրաստակամություն հայտնեց:

Խաչիկ համայնքի տարածքով են անցնում էկոմիջանցքները, և կենդանիների տեղաշարժն ապահովելու համար նախատեսվում են ներդրումները` մեղմելու կողմնակի ազդեցությունը բնության վրա:

Գյուղում, սակայն, խնդիր է արտագաղթը. Բնապահպանության նախարարը, WWF-Հայաստանի ներկայացուցիչները գյուղում էին, ողջ Խաչիկ գյուղը հավաքվել էր գյուղի կենտրոնական հրապարակում, գյուղի փողոցներն ամայացել էին. Արտագաղթն այստեղով է անցել:

NEWSPRESS.am