Սաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Հասարակություն

«Սա Ադրբեջանի պոռոտախոսությունն է, բայց թշնամին ոխակալ է, և բանակը միշտ պետք է պատրաստ լինի»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կոչը որպես սպառնալիք չի ընկալում: Ըստ նրա՝ դա պոռոտախոսություն է:

Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ դա ոչ թե պատերազմի կոչ է, այլ պատասխան մեկ օր առաջ տեղի ունեցած «Ազգ-բանակ-2017» համաժողովին, որտեղ հնչեցին բավականին շատ ելույթներ:

«Ցուցադրական ժողով են անում, էդ բոլորի պատասխանը դա էր լինելու: Պետք է ենթադրեին, որ ադրբեջանական կողմը դրան պատասխանելու է միանշանակ: Իսկ ընդհանրապես հարձակվողը նախապես չի հայտարարում, որովհետև հակառակորդ կողմը նախապատրաստվում է: Սա, իհարկե, պոռոտախոսություն է, բայց դա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է նստի և սպասի: Թշնամին ոխակալ է, և բանակը միշտ պետք է պատրաստ լինի»,- նկատեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Ադբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն Ադրբեջանի ՊՆ-ի ընդլայնված կոլեգիայի նիստի ժամանակ զինուժին կոչ է արել պատրաստ լինել ակտիվ ռազմական գործողությունների: Նա նման կոչով հանդես է եկել ադրբեջանաղարաբաղյան սահմանին տեղի ունեցող զորավարժությունների արդյունքներն ամփոփելիս: Զորավարժություններին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, մասնակցել է մոտ 30 000 զինծառայող, ավելի քան 100 տեսակի զինտեխնիկա և օդուժը:

Լևոն Շիրինյանը չի կարծում, որ Մինսկի խումբը կարող է միջնորդել խնդրի խաղաղ կարգավորմանը և սխալ է համարում հույսը դնել համանախագահների վրա:

«Ես անձամբ չեմ կարծում, որ կարելի է հույս դնել Մինսկի խմբի վրա: Մեր հարցի տերը մենք ենք, նրանք էլ միջնորդներն են,– ասում է քաղաքագետն ու իր համեմատականները բերում,- ո՞նց ասեմ՝ հարսանիքի համար տղան ու աղջիկը մերն են, իրենք էլ միջնորդն են: Այնպես որ՝ հայկական կողմին նորից պետք է հիշեցնել, որ ինքը պետք է խելքի գա, շատ նորմալ և ուժեղ պետություն, հասարակություն և բանակ ստեղծի և հարցը լուծի»:

Ըստ Լևոն Շիրինյանի՝ միջնորդները մեկ առաքելություն ունեն. նրանք առանձնապես կարծես պետք է խաղաղ վիճակը պահեն, բայց իրականում նրանք, արտաքին իմաստով, կոնֆլիկտը կառավարում են՝ իրենց հարմար ձևով, որը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի շահերի հետ:

«Իրենք երբևէ չեն խոսում կոնֆլիկտի տաքանալու պահին, այլ խոսում են ակցիան կատարելուց հետո: Է՛, դեռ քանի անգամ պետք է այդպես անել, որ մեր կողմը հասկանա, որ ոչ մի միջնորդ հարց չի լուծելու»,- նկատում է Շիրինյանը՝ հավելելով, որ ոչ մեկի վրա հույս պետք չէ դնել, իսկ ով կոչ կանի, որ հարկավոր է հույս դնել միջնորդների վրա, նա հորդորում է այդ մարդկանցից երես թեքել՝ ինչպես Լևոն Տեր Պետրոսյանից:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանի գործողությունները պետք է լինեն նախահարձակ և կանխարգելիչ հարվածներով:

«Գիտե՞ք, թե երբ կլինի այդպես, երբ գեներալների երեխեքը գնան առաջնագծում ծառայեն, ոչ թե բազար սարքեն, թե ով փող ունի, կրթություն ունի, կարող է չծառայել»,- նկատում է Լևոն Շիրինյանը:

Խոսելով շփման գծում հակառակորդի կուտակումների մասին՝ քաղաքագետը նկատում է, մեր կանոնադրությունը երաշխավորում է՝ ինքնապաշտպանության նպատակով հակառակորդ կողմը կարող է կանխարգելիչ գործողություններ անել թշնամու տարածքում: Ըստ նրա՝ հարկավոր է հենց տեղում ոչնչացնել հակառակորդին, սակայն մենք դա չենք անում, քանի որ երկիրը տնտեսական խնդիրներ ունի:

«Եթե մի երկիր ապրում է ներկրման հաշվին, ինքը տնտեսական պոտենցյալ չունի, այդ ամենն ուղղում է կուտակած փողը պահելուն: Եթե Հայաստանը լիներ պետական կապիտալիզմի պետություն, որտեղ 50+1 տոկոսը սեփականությամբ կլիներ պետությանը, պետությունն ինքը գործողություններ կաներ՝ ոչ մեկի վրա չթքելով: Բայց հիմա իրենք են պետությունը՝ այդ սեփականատերերը և իրենք սողում են իրենք իրենց դիմաց ու իրենց հարստության դիմաց»,-ասում է Շիրինյանն ու նկատում, որ երկրի զարգացման մոդելը պետք է փոխվի: