Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Մամուլ

«Ժամանակ». Դաշնակցության պահանջը Սերժ Սարգսյանին

«Ժամանակ» թերթը գրում է.

«Դաշնակցությունը հայտարարում է, որ ընտրություններից հետո կա նոր ձևակերպումների անհրաժեշտություն՝ կապված կոալիցիոն հուշագրի հետ: Նոր ձևակերպումների անհրաժեշտության մասին օրերս կրթության ու գիտության դաշնակցական նախարարն էր հայտարարել, իսկ ապրիլի 24-ին էլ դրա մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Ինչո՞ւ է Դաշնակցությունը տեսնում նոր ձևակերպումների անհրաժեշտություն, կամ ավելի շուտ՝ ինչո՞վ այլևս ՀՅԴ-ին չեն բավարարում, այսպես ասած, հին ձևակերպումները:

Իրավիճակը իսկապես նոր է. եթե 2016 թվականի փետրվարին ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ն կոալիցիոն հուշագիր կնքեց խորհրդարանի ընտրությունից մեկ տարի առաջ, ապա այժմ արդեն հաջորդ ընտրությունը հինգ տարի հետո է: Միևնույն ժամանակ, 2016-ի փետրվարից առաջ Սերժ Սարգսյանն, այսպես ասած, «ձիու վրա» էր՝ այն իմաստով, որ նա հաղթահարել էր, լուծարել էր ոչ իշխանական բևեռը և անցկացրել էր սահմանադրական փոփոխությունը: Իսկ այժմ Սերժ Սարգսյանը գործնականում կրկին մի շարք բաներ է հաղթահարել՝ ապրիլյան պատերազմ, հուլիսյան դեպքեր, խորհրդարանական ընտրություններ, սակայն հաղթահարվել են զուտ դեպքերը, իսկ պատճառները, արմատը՝ ոչ:

Այնպես չէ, որ դրանց արմատները չեն եղել մինչև 2016-ի փետրվար: Եղել են, սակայն նկատելի չեն եղել, այսինքն՝ չեն եղել «հողից ցցված»: Մինչդեռ ապրիլը, հուլիսն ու մայիսը ըստ էության «հողից դուրս» բերեցին խնդիրները, պատճառներն ու արմատները, և դա արդեն նոր իրավիճակ է, չնայած ճգնաժամային և ողբերգական իրադրությունների հաղթահարմանն ու «անաղմուկ ընտրությունների» անցկացմանը:

…Այս ամենի պարագայում, երբ ՀՅԴ-ն խոսում է կոալիցիոն նոր ձևակերպումների անհրաժեշտության մասին, ըստ երևույթին զգացվում է պահն օգտագործելու Դաշնակցության ձգտումը: Դաշնակցությունն ըստ երևույթին զգում է, որ այժմ շատ ավելի անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին, թեև առերևույթ այդ անհրաժեշտությունը չկա, քան 2016-ի փետրվարին էր: Դա էլ իր հերթին ՀՅԴ-ին բերում է նրան, որ այդ անհրաժեշտության աճը բերի գուցե կոալիցիոն հուշագրում դիրքերի աճի:

Ընդ որում, այստեղ միարժեք դժվար է ասել, որ խոսքը պորտֆելների և այլ պաշտոնների աճի մասին է: ՀՅԴ-ն հազիվ թե շեշտը դնի դրանց վրա, քանի որ փորձառու է իշխանության հետ գործակցության մասով և հասկանում է, որ այդ ամենը շատ հեղհեղուկ է: ՀՅԴ-ն ըստ ամենայնի կձգտի ստանալ նոր դիրքեր ոչ թե նոր պաշտոնների մասով, այլ, այսպես կոչված, կոալիցիոն փոխկապակցվածության մեխանիզմների»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում