Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Միջազգային

Թուրք–ադրբեջանական զորավարժությունների «մեսիջները»

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են համատեղ զորավարժություններ իրականացնել: Զորավարժություններին ներգրավված են լինելու մեծ թվով զինծառայողներ, զրահատեխնիկա, ականանետեր, ռազմական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային համալիրներ: Զորավարժությունները տեղի են ունենալու Ադրբեջանում 2017թ.-ի մայիսի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում:

Թուրք–ադրբեջանական զորավարժություններն ունեն թե քաղաքական, թե ռազմական նպատակներ ու «մեսիջներ»։
Առաջինը`քաղաքական առումով զորավարժությունները կոչված են ցուցադրելու Հեյդար Ալիևի հռչակած «մեկ ազգ`երկու պետություն» բանաձևը, միասնական արտաքին քաղաքականության և Անկարա-Բաքու հարաբերությունների ռազմավարական բնույթը։ Զորավարժություններն ընդհանրապես խոսում են երկրների միջև ամենաբարձր մակարդակի համագործակցության մասին`դաշնակցային հարաբերությունների կարևոր տարրերից են համատեղ զորավարժությունների անցկացումը։ Դա նաև մեսիջ է ՌԴ–ին ու Իրանին, որոնք սահմանակցում են Ադրբեջանին`թուրք–ադրբեջանական տանդեմն ավելի «բարձր է դասվում» քան ՌԴ-Ադրբեջան, Իրան-Ադրբեջան ռազմավարական բնույթի հարաբերությունները, որոնց հիմքում հիմնականում տնտեսական, էներգետիկ–տրանսպորտային շահերն են(ՌԴ–ը Մինսկի խմբի համանախագահ է, Բաքվի ռազմա–տեխնիկական կարևոր գործընկերը, սակայն դե–յուրե դաշնակից ՀՀ–ին`ՀԱՊԿ, 102–րդ ռազմաբազա Գյումրիում, Իսկանդերի վաճառք ՀՀ–ին, հայ–ռուսական միացյալ զորախումբ և այլն):

Ինչ վերաբերվում է երկրորդ`ռազմական տարրին, ապա Ադրբեջանը տարիներ շարունակ իր զինված ուժերը թուրքական գեներալների, սպաների ու հատուկ ջոկատայինների մասնագետների օգնությամբ նախապատրաստում է պատերազմի`ղարաբաղյան ճակատում։

Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ երկիր է, ունի սեփական ռազմա–արդյունաբերական համակարգն ու թուրքական ռազմական դպրոցի փորձի փոխանակումն Ադրբեջանի զինված ուժերի համար կարևոր է`Բաքուն գնում է ռուսական, իսրայելական, թուրքական զինատեսակներ ու այդպիսի բարդ տեխնիկայի կառավարման ու մարտական գործողություններին մոտեցված պայմաններում դրանց փորձարկումը կարևոր է Բաքվի համար`այդ գործում նրանց կարող են օգնել թուրք սպաները։ Ադրբեջանը ֆորմալ առումով չմտնելով ՆԱՏՕ–ի կազմի մեջ`կարողանում է Թուրքիայի օգնությամբ ստանալ նաև «նատօական դպրոցին» հատուկ ռազմարվեստի տարրեր։

Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըկը հայտարարել է, որ մայիսից Թուրքիան սկսելու է Altay տանկի զանգվածային արտադրությունը։
Նա նաև նշել է, որ շուտով զորքերին է տրամադրվելու Atak հարվածային ուղղաթիռները։ Նախարարը հավելել է, որ Թուրքիան սկսել է արտադրել սեփական անօդաչուները, նավերն ու արբանյակները։

Թուրքիայի ռազմա–արդյունաբերական համալիրը սկսել է սեփական զինված ուժերը հայրենական արտադրության զենքերով զինելու և այդ առումով ինքնաբավ դառնալու գործընթացը։ Հաշվի առնելով Ադրբեջանի հետ Անկարայի ռազմավարական սերտ համագործակցությունը, այդ թվում ռազմա–տեխնիկական համագործակցության առումով`սպայական կազմի պատրաստում, հատուկ ջոկատայինների պատրաստում ու թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժություններ, Անկարան կարող է սեփական արտադրության տանկերն ու ուղղաթիռները արտոնյալ պայմաններով վաճառել Ադրբեջանին`ռուսական կողմին «դուրս մղելով» Ադրբեջանի զինված ուժերից։

Ադրբեջանը տանկերն ու զրահատեխնիկան հիմնականում այս տարիների ընթացքում զանգվածաբար գնել է ՌԴ–ից, ինչպես նաև հետխորհրդային մի շարք երկրներում`Ուկրաինա, Բելառուս, իսրայելցի և այլ մասնագետների կողմից վերազինելով դրանք։ Չմոռանանք, որ Ադրբեջանը նորագույն զինատեսակներ է գնում նաև Իսրայելից`անօդաչուներ, հրթիռային, ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև ձգտում գտնել զենքերի գնման նոր շուկաներ`հեռանկարային է այդ առումով Պակիստանը, որի հետ Բաքուն արդեն իսկ նախապատրաստում է մի շարք պայմանագրեր `զինատեսակների գնման առումով`հատկապես հեռահար հրթիռներ, հնարավոր է նաև կործանիչներ։

Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեն սուլթանական լիազորություններով է օժտել Էրդողանին, ով այժմ`բանակի նկատմամբ ձեռք բերելով լիարժեք իշխանություն ու վերահսկողություն ու հաշվի առնելով Ալիևի հետ սերտ կապերը, կարող է փորձել թուրքական զինատեսակները վաճառելով «կրտսեր եղբայր» Ադրբեջանին`ՌԴ–ին, Իսրայելին աստիճանաբար դուրս մղել «ադրբեջանական զենքերի» շուկայից։

Անցումը խորհրդային զինատեսակներից`տանկեր, զրահատեխնիկա և այլն դեպի թուրքականը ժամանակ է պահանջում, սակայն հաշվի առնելով թուրք–ադրբեջանական տասնամյակներ տևող ռազմա–տեխնիկական բաց և գաղտնի համագործակցության աստիճանն` այդ աստիճանական անցումը կարող է զբաղեցնել մի քանի տարի, ինչը զինված ուժերի համար ընդունելի ժամանակացույց է։ Նկատենք, որ ԶԼՄ–ներում արդեն իսկ տեղեկություններ են հայտնվել, որ Բաքուն գնել է թուրքական հարվածային Atak ուղղաթիռներ`ի հավելումն ռուսական արտադրության «MИ» տարբեր մոդիֆիկացիաների ուղղաթիռների, որոնք առկա են Արդրբեջանի զինված ուժերի զինանոցում։

Բացի այդ, Ադրբեջանը գնել է նաև թուրքական T-122 Sakarya ռեակտիվ համակարգեր, ինչը խոսում է այն մասին, որ Բաքուն չի ցանկանում հրետային, հրթիռային և այլ զինատեսակներում կախվածություն ունենալ մի կենտրոնից`լինի դա ՌԴ–ը կամ Իսրայելը։

Վառ օրինակ է նաև սեփական արտադրության հարվածային և հետախուզական անօդաչուների գործարանի հիմնումն ու անօդաչուների զանգվածային արտադրությունն Ադրբեջանում`տարիներ շարունակ Բաքուն միլիոնավոր դոլարների անօդաչուներ է գնել Իսրայելից`այժմ նրանք փորձում են նմանատիպ անօդաչուներ արտադրել Ադրբեջանում`նվազեցնելով ռազմա–տեխնիկական կախվածությունն Իսրայելից։

Չմոռանանք, որ Թուրքիան սկսել է սեփական արտադրության, նոր սերնդի Anca անօդաչուների արտադրությունը`դրանք նույնպես ժամանակի ընթացքում տրամադրվելու են Ադրբեջանին։

Արտյոմ Բալասանով