Սաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Արխիվ

Ծիրանի դիմաց՝ տնօրեն․ Փարաքարի դպրոցի տնօրենը վերընտրվեց (ֆոտո, վիդեո)

Տնավարի, յուրայինների միջավայրում ու «մերոնքականներով» վիճակներում Փարաքարում անցավ տնօրենի մրցույթ: Արմավիրի մարզի «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար Կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր մրցույթ: Տնօրենի թեկնածուները երկուսն էին՝ արդեն 14 տարի գործող տնօրեն Վարազդատ Հակոբյանն ու Վաղարշապատի թիվ 12 միջն․ դպրոցի դասվար Ռուզաննա Ժամհարյանը:

dasatuner1

8 հոգուց բաղկացած խորհուրդը միաձայն ու համերաշխ ընտրեց գործող տնօրենին։

dasatuner

Անկեղծ լինելու համար նախ պետք է նշել, որ գործող տնօրենն արդեն հատել է թոշակի անցնելու տարիքը, ու չնայած նրան, որ կենսաթոշակ է ստանում, նաև համառորեն կառչել է տնօրենի իր աթոռին` չցանկանալով իր տեղը զիջել երիտասարդ կադրերին։ Նախ, պետք է նշել, որ օրենքով չի թույլատրվում, ավելին՝ պատժելի է, երբ թոշակի անցած քաղաքացին միաժամանակ և՛ թոշակ է ստանում, և՛ աշխատում է։

dasatuner3

Մյուս կողմից էլ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ժամանակն է դուրս գալ կաղապարներից և տարեց կադրերին փոխարինել նորերով։ Մասնավորապես՝ Կրթության և գիտության նախարարին հանձնարարել էր ուշադրությունը սևեռել հանրակրթական դպրոցների բարձիթողի վիճակին, որտեղ գործում է խնամի-բարեկամ տարբերակը։ Սակայն երևի թե այս հանձնարարականը Կրթության նախարարի ականջի կողքով է անցել, և նա չի նկատում, որ դպրոցներում նույն «բարդակ» վիճակն է։

Ինչ վերաբերում է Փարաքարի դպրոցի տնօրենի մրցույթի դեպքին, ապա այստեղ տնօրենն ինքն իր խոսքում բաց թողեց, թե «մարզպետն ա որոշողը»։ Իսկ թե որտեղից մարզպետ Աշոտ Ղարհամանյանին նման լծակներ և, ով է նրա թևերի տակ ձմերուկներ դրել, սա արդեն առանձին թեմա է։

Մրցույթի ընթացքում նույնիսկ ԿԳ նախարարության ներկայացուցիչն ընդամենը հրահանգավորված զինվորի դեր էր խաղում՝ «պեշկա», ինչպես ասվել էր, այնպես անում էր (երևի այդ կերպ փորձում էր աթոռը պահել): Հանգիստ ու սուսուփուս նստած՝ նա հետևեց մրցույթի ողջ ընթացքին, ու չնայած հանձնաժողովի ակնհայտ տրամադրվածությանն ու մրցույթի կանխատեսելի ավարտին՝ նա մեզ հետ զրույցում հայտարարեց, թե ամեն ինչ անցավ օրենքի սահմանում:

Իհարկե, սա խոսում է այն մասին, որ ԿԳ ներկայացուցիչը կա′մ անգրագետ է, կա′մ լավ հրահանգավորված է վերադասի կողմից: Նրա դրական մոտեցումը կարելի է պարզապես համարել թերացում՝ «պռոմըխ» իր աշխատանքում:

kgn nerkayacucich

Անզեն աչքով կարելի էր տեսնել, թե ինչ տրամադրվածությամբ ու ագրեսիվ մոտեցմամբ էին հանձնաժողովի անդամները հարցեր տալիս երիտասարդ կադրին՝ Ռուզաննա Ժամհարյանին: Նրանք այնքան անփույթ ու անպատասխանատու էին այդ հարցում, որ նույնիսկ չէին նկատում, որ տալիս են միևնույն հարցերը, որոնց պատասխանն ուսուցչուհին մի քանի անգամ հնչեցրեց, և ստիպված ամեն պատասխանից առաջ կրկնում էր. «ես նոր ասացի…», «արդեն ասացի…», «ասացի, բայց նորից ասեմ…» ու համբերատար կրկին պատասխանում էր հարցին: Իսկ հանձնաժողովի անդամներից մեկը նույնիսկ իրեն թույլ տվեց Ռուզաննա Ժամհարյանին դիմել՝ ոչ թե ազգանունով և հարգալից, այլ հեգնանքով և «աղջիկ ջանով»: Թեև իր կեցվածքով ու կիրթ վարվելաձևով Ժամհարյանը նման առիթ չտվեց։

dasatuner2

Պատկերն այլ էր գործող տնօրեն Վարազդատ Հակոբյանի դեպքում: Նախ նա մտավ ու ոչ թե նստեց, այլ «փռվեց» աթոռին, ապա նայելով տեսախցիկին՝ մի փոքր հավաքեց իրեն։ Իսկ վերոհիշյալ տիկինը նրան հարցերն ուղղում էր «Հակոբյան ջան»-ով: Ընդ որում, նրա հարցերը գործի հետ կապ չունեին։ Օրինակ՝ նա հարցնում էր, թե արդյո՞ք դպրոցը մասնակցել է առարկայական որևէ օլիմպիադայի, այն դեպքում, երբ նպատակը ոչ թե կատարած աշխատանքները ներկայացնելն էր, այլ առաջիկա ծրագրերը ներկայացնելը։

Տնօրենը նաև տեղեկացված լինելով ԿԳՆ-ի առաջիկա ծրագրերին՝ կապված իր դպրոցի հետ, իր առաջիկա ծրագրերում ընդգրկել էր հենց այդ կետերը։ 14 տարվա տնօրենը, ով հենց նոր սկսեց մտածել քանդված դպրոցի մասին, խոստանում է նոր դպրոց կառուցել՝ իր ընտրվելու դեպքում։

Նա նաև խորհրդի անդամներին խոստացավ ավելացնել լիազորությունները․․․Հակոբյանը նաև խոստացավ իր դպրոցի հարակից այգուց նրանց ծիրան հյուրասիրել։ Վերջիններս սիրով նշեցին, որ դեռ կգան իրար հետ ծիրան ուտելու, իսկ տնօրենին վերընտրելուց հետո ջերմորեն ողջագուրվեցին նրա հետ։

dasatuner5

Հ․Գ․ ընտրվելուց հետո, երբ լրագրողներն ակնարկեցին ընտրության անարդար արդյունքների և ընթացքի մասին, խորհրդի ողջ անձնակազմը, ինչպես միաձայն ընտրել էր իր տնօրենին (հավանաբար նրանից խոստումներ ստանալով և որոշ ակնկալիքներով), այնպես էլ միահամուռ ու միաձայն բառացիորեն  հարձակվեցին մեզ վրա և սկսեցին պաշտպանել իրենց «շեֆին»։

armine mkrtumyan

Իսկ ողջ կռվի ընթացքում, ընտրություններն «անթերի» անցկացրած համարող ԿԳՆ ներկայացուցիչը, կատարվածին մնաց անհաղորդ։ «Պեշկան» հավանաբար հրահանգ չուներ վերևից, թե նման իրավիճակ ստեղծվելու դեպքում որն է լինելու իր գործողությունը։ Եթե դա այդպես չէ, ապա հուսով ենք, որ ԿԳՆ-ն անպայման կարձագանքի ու կտա հարցի բացատրություն։ Հատկապես որ 64-ամյա, թոշակ ստացող տնօրենն իրավունք չուներ դարձյալ թեկնածություն դնելու, եթե կար այլ թեկնածու։

Արմինե Մկրտումյան