Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Միջազգային

Իսրայելի քայլերը Սիրիայում սադրում են Իրանին

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Մոսկվայում հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին ու Հզբոլահին կենտրոնանալ Հոլանի բարձրունքներում։

Լիբերմանը նշել է, որ Իրանն օգտագործում է Սիրիայի տարածքը լիբանանյան Հզբոլահ խմբավորմանը մաքսանենգ ճանապարհով զենք մատակարարելու համար, ինչն Իսրայելը չի կարող թույլ տալ։
Բացի այդ, Իսրայելի տրանսպորտի ու հետախուզության նախարար Իսրայել Կացը Վաշինգտոնում հայտարարել է, որ ճնշումներ է գործադրել օրենսդիրների ու Սպիտակ տան վրա՝ Իրանի ու Հզբոլահի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու նպատակով։

Նա նշել է, որ չի կարելի թույլ տալ իրանական ցամաքային, օդային, ծովային ուժերի տեղակայումը սիրիական տարածքում։

Իսրայելն ևս մեկ անգամ ցուցադրեց «կարմիր գծերը», որից այն կողմ թույլ չի տալու անցնել Իրանին`մշտապես ցամաքում և ծովում տեղակայվել Սիրիայում՝ ստեղծելով ռազմական պլացդարմ անմիջապես իսրայելական սահմանների երկայնքով, այնպես էլ տարբեր շիական խմբավորումների օգնությամբ մուտք գործել Հոլանի բարձրունքներ՝ այնտեղից ապակայունացնել Իսրայելի ողջ հյուսիսը։

Սակայն այդ ռազմավարությունն իրականացնելիս Իսրայելը կարող է անմիջական ռազմական գործողությունների մեջ մտնել Իրանի զինված ուժերի հետ՝ Սիրիայի տարածքում`էլ ավելի բարդացնելով այնտեղ ստեղծված իրավիճակն ու «օգնել» ԻՊ-ին ու այլ իսլամիստական խմբավորումներին հետ գրավել կորցված տարածքները։

Իրան-Իսրայել, Իսրայել-Հզբոլահ ռազմական բախումները Սիրիայում ձեռնտու են միայն ԻՊ-ին՝ երկու ուժերը սպառելու են իրար, պայքարելով միմյանց դեմ, օգտվելու է միայն մեկը` ԻՊ-ն և նրան սպասարկող Սաուդյան Արաբիան՝ Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդը։ Բացի այդ, Իսրայելի գործողությունները՝ օդային հարվածները Սիրիայի տարբեր օբյեկտներին անհարմար դրության մեջ են դնում ՌԴ-ին, ով պետք է ապահովի Սիրիայի անվտանգությանը, ռուսական զորքերը գտնվում են այդ երկրի տարածքում ու Մոսկվան համարվում է Սիրիայի ռազմավարական դաշնակիցը։

Իսրայելի այդ քայլերը կարող են սիրիական հասարակության աչքում նվազեցնել ռուսական գործոնի դերն ու նշանակությունը ու վրդովմունք առաջացնել Ասադի դեմինչու նրա դաշնակից Մոսկվան չի ազդում Իսրայելի վրա, որպեսզի նրանք չհարվածեն Սիրիային։ Այդ դրությունից միակողմանի կարող է օգտվել նաև Իրանը`պատասխանելով Իսրայելին նա կդառնա Սիրիայում այն միակ ուժը, որն ուղիղ ռազմական բախման գնաց Իսրայելի դեմ ու պաշտպանեց սիրիացիներին։

Հիշեցնենք, որ Սիրիայում Իրանի շահերի սպասարկող է համարվում լիբանանյան Հզբոլահ շարժումը, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենակազմակերպված ռազմաքաղաքական միավորումը։

Այսօր Հզբոլահը հանդես է գալիս Ասադի կողմից։ Երկու տասնամյակ Հզբոլահը ռազմա-տեխնիկական աջակցություն էր ստանում Ասադի հորից` Հաֆեզ Ասադից։ Այժմ էլ Հզբոլահը պաշտպանում է Ասադի ռեժիմը` պայքարելով տարբեր սունիական ծայրահեղական խմբավորումների դեմ։

Սիրիան ու Հզբոլահը` Իրանի «դիմադրության առանցքի» կարևոր տարրերն են ընդդեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի։ Հզբոլահի զենքերի մեծ մասը առաքում է Իրանը` Դամասկոսի օդանավակայանի միջոցով ու Ասադի տապալման դեպքում այդ «կամուրջը» կփլուզվի։

Իրանը Սիրիային վաղուց նավթ է առաքում ցածր գներով, իսկ 2011թ.-ից` հակամարտության սկզբից ի վեր Թեհրանն ավելի քան չորս միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Դամասկոսին։ Պետական ԶԼՄ-ների տվյալներով, Իրանը ամսական 700 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Սիրիային։

Ինչ վերաբերվում է Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդների` Իսրայելի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի շահերին, ապա նրանք ցանկանում են խզել այսպես կոչված «շիական առանցքը», որը ձգվում է Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ուղղությամբ։

Թել Ավիվին ձեռնտու է կազմաքանդել Իրան-Սիրիա-Լիբանան առանցքը, քանի որ Հզբոլահը Իսրայելի հյուսիսից սպառնում է հրեական պետության անվտանգությանը` իր ռազմական ենթակառուցվածքները տեղակայելով սահմանին։ Հզբոլահն Իրանի «զենքերից» մեկն է՝ ուղղված Իսրայելի դեմ։
Սիրիական հակամարտության շարունակությունը` առանց այն Իսրայելի տարածք տեղափոխելու հեռանկարի, ձեռնտու է Թել Ավիվին, քանի որ աշխարհաքաղաքական հակառակորդ Իրանի շահերի սպասարկող Սիրիան կազմաքանդված է, նրա տնտեսությունը գտնվում է փլատակաների տակ, իսկ Հզբոլահն Իսրայելից «շեղվելով» իր ամբողջ ուժն ու մարդկային լավագույն ռեսուրսները սպառում է սիրիական անապատներում` մարտնչելով սունիական տարբեր խմբավորումների դեմ։

Հզբոլահը` Սիրիայի տարածքում իր դեմ ուղղված հարվածին կպատասխանի Լիբանանի հարավից հարվածելով Իսրայելին, այդ թվում իսրայելական միջուկային օբյեկտներին։ Այս պարագայում ռազմական գործողություններին, որպես Իսրայելի ռազմավարական դաշնակից ու անվտանգության երաշխավոր կմիջամտի ԱՄՆ-ը։

Չպետք է մոռանալ նաև Իրանի ազդեցության մասին ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան այլ զինված խմբավորումների վրա։ Հզբոլահի և իրանական շահերի համար վտանգ զգալով Թեհրանը կարող է զինել նաև Իսրայելի հարևանությամբ, Սինայում գտնվող տարբեր խմբավորումներին` իսլամիստական, բեդուիններին և այլն` Իսրայելի համար նաև հարավից նոր ճակատ բացելու համար։

Հաշվի առնելով Թրամփի վարչակազմի հակաիրանական ուղենիշը, Թել-Ավիվը կարող է սրել իրավիճակը Սիրիայում, որպեսզի այնտեղ չձևավորվեն Իրանի ռազմաբազաներ՝ ռազմա-ծովային ու ցամաքային։

Սակայն հարվածել Իրանի զինված ուժերին նշանակում է casus belli ստեղծել, ինչը հղի է Իրան-Իսրայել ուղիղ առճակատման վտանգով։

Արտյոմ Բալասանով