Սաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց

Ինչո՞ւ է Նալբանդյանը գնում հանդիպման, եթե Ադրբեջանը շարունակում է լարված պահել սահմանը․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը վստահեցնում է՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումներն ընդհանրապես, բացի խնդիրներից, ոչ մի դրական արդյունք չեն տալիս։

Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում ափսոսանք է հայտնում այն բանի համար, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գնացել է այդ եռակողմ հանդիպմանը։

«Իհարկե, հասկանում եմ, որ մեր գործընկեր Ռուսասատանի Դաշնությունն է այդ հանդիպումը կազմակերպել՝ ի դեմ արտգործնախարար Լավրովի, բայց հայկական կողմն այսօր առավոտյան ժամը 9-ին հերթական զինծառայողի սպանությունից հետո, պետք է հրաժարվեր Մահմեդարովի հետ հանդիպելուց։ Էդվարդ Նալբանդյանը պետք է շատ արագ վերադառնար Հայաստան»,- նկատեց քաղաքագետը։

Ըստ նրա՝ այս ամենը հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը չի փոխում իր գործելաոճը։ Ամեն անգամ՝ կարևոր հանդիպումներից կամ իրադարձությունից առաջ, ադրբեջանական կողմը լարում է իրավիճակը շփման գծում։ Մեկ շաբաթվա մեջ այսօր արդեն խոսում ենք 2 զինվորի զոհվելու մասին։

Գագիկ Համբարյանի որակմամբ՝ մեկ շաբաթվա մեջ 2 զինծառայող կորցնելը մեծ «շռայլություն» է մեր ազգի և պետության համար։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է պատասխան տա զինվորների մահվան կապակցությամբ և ասի, թե ինչ քայլեր է ինքը ձեռնարկում։ Սա մեկ և 2-րդ, եթե մեկ շաբաթ է՝ պարզ էր, որ պետք է տեղի ունենա Նալբանդյան-Մահմեդյարով հանդիպումը Լավրովի միջնորդությամբ, ապա մեր արտգործնախարարն ինչի՞ համար է գնում հանդիպման, եթե ադրբեջանական կողմը շարունակում էր իր մեթոդներով ճնշում գործադրել Հայաստանի վրա»,- նկատում է մեր զրուցակիցը, ում գնահատմամբ հանդիպումն անիմաստ է։

Ինչ վերաբերում է այդ հանդիպման արդյունքներին, ապա քաղաքագետը ոչ մի լավ բան չի ակնկալում։

«Ինչպես նշեցի, ադրբեջանական կողմն իր գործելաոճից դուրս չի գալիս, ահաբեկչական պետություններին բնորոշ քայլեր է կատարում, և այս հանդիպումից առաջ հերթական խայծն էլ զինծառայողին սպանելն էր, որն ապացուցում է, որ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելն ավելորդ է։ Մենք ադրբեջանական կողմին պետք է շեշտակի և ցավագին հարվածներ տանք, այդ պատասխանը պետք է տան Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու Արցախի պաշտպանության բանակը»,- նշում է Գագիկ Համբարյանը։

Նախ հանդիպումից առաջ արդեն տեղի ունեցող իրադարձությունները և լարումը շփման գծում ու զինծառայողների սպանությունը, ինչպես նաև Ադրբեջանի հռետորաբանությունը քաղաքագետին հույս չեն ներշնչում, որ բանակցությունները Հայաստանի համար ցանկալի արդյունք կգրանցեն։

Բացի այդ, Գագիկ Համբարյանը նկատում է, որ Ադրբեջանը ջանքեր չի խնայում, որպեսզի խուսափի Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում Սարգսյան-Ալիև հանդիպումների ընթացքում ձեռք բերված համաձայնություններից։

«Դրական ակնկալիք Հայաստանը պետք է չունենա։ Եվ ընդհանրապես, ես գտնում եմ, որ այդպիսի հանդիպումներն էլ ավելի մեծ վնաս են տալիս գործընթացին․․․»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը։

Արմինե Մկրտումյան