Սաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Արխիվ

Հա ի՞նչ անենք, դեպք ա, պատահել ա… Արարատ-Երևան գնացքի ուղևորները հրաշքով են փրկվել (ֆոտո)

Երևան-Արարատ-Երևան գնացքի ապակին օրերս, ընթացքի ժամանակ կոտրվել է: Այդ մասին NEWSPRESS.am-ին ահազանգեցին ականատեսները, ովքեր հրաշքով են փրկվել կոտրված ապակու բեկորներից և լուսանկարել այն:

gnacq

Պարզելու համար, թե տեղյա՞կ է արդյոք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարությունը միջադեպի մասին և ի՞նչ է պատրաստվում անել, զանգահարեցինք ընկերություն: Պարզվեց, որ ղեկավարները վայելում են իրենց հանգստյան օրերը (weekend-ը), իսկ հերթապահ մասը պարզապես տեղյակ չէ կատարվածին: Հեռախոսավարուհին միացրեց ոմն Սերոբի հետ, ով չցանկացավ ասել իր պաշտոնն ու ազգանունը: Նա նույնիսկ տեղյակ չէր միջադեպի մասին:

gnacq1

Հարցին ի պատասխան` Սերոբը կանչեց ոմն Թորգոմի:

«Թորգոմ,- ձայն տվեց հեռախոսի մյուս ծայրից Սերոբը,- հլա արի ստեղ: Ասում են՝ երեկ շուշայա ջարդվե՞լ…,-ու հավանաբար ստանալով դրական պատասխան՝ կրկին հարցրեց,- բա էդ ո՞ր գնացքինն ա եղել…,- ապա, դառնալով մեզ` ասաց,- հա դե, դեպք ա, պատահել ա: Մենք ի՞նչ անենք, որ քար են նետել ապակու վրա:

gnacq3

Սերոբին ուղղում ենք՝ նշելով, որ ոչ թե քար են նետել, այլ ընթացքի ժամանակ է կոտրվել: Նա դարձյալ ճշտումներ է անում Թորգոմի հետ: «Հա դե, ի՞նչ անենք, տեխնիկական խնդիր ա, պատահել ա…»:

Հարցնում ենք՝ Սերոբ ջան, ըստ Ձեզ՝ նորմա՞լ է, որ ապակին ընթացքի ժամանակ ջարդվել է ու ընկել ուղևորի վրա, և նա հազիվ է հասցրել տեղից վեր կենալ:

Պատասխանում է. «Բայց, հո չի՞ վիրավորվել, չէ՞… վիրավորներ չկան… մաշնի պագրիշկեն չի պայթո՞ւմ…. Տեխնիկական խնդիր ա եղել ա…»:

Հարցնում ենք. «Եթե ընթացքից է ջարդվել, հնարավո՞ր է, որ մինչ այդ արդեն վնասված է եղել, ու չէ՞ր կարելի արդյոք կանխել դեպքը: Ո՞վ է զբաղվում Ձեր նշած տեխնիկական հարցով:

«Արդեն զբաղվել են, շուշեն փոխել են…»,- պատասխանում է:

gnacq4

Հասկանալով, որ այլևս անիմաստ է շարունակել Սերոբի հետ զրույցը՝ շնորհակալություն հայտնեցինք և անջատեցինք հեռախոսը:

gnacq5

Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Հարկ ենք համարում նկատել, որ այս գնացքն ամեն առավոտ Արարատից մեկնում է Երևան և երեկոյան վերադառնում: Ասել է թե՝ երկու անգամ ուղևորներ է փոխադրում, որոնց անվտանգ փոխադրումը, մեղմ ասած, երաշխավորված չէ:

Հիշեցնենք, որ դեռ 2013 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանն ասուլիսներից մեկի ժամանակ խոսում էր երկաթուղու մոդեռն սպասարկման մասին: Նա նշել էր, որ տեսանելի ապագայում կգործեն «էլեկտրագնացքներ, որոնց ննջավագոններում և բարձր հարմարավետության կուպեներում կգործի անվճար Wi-Fi կապ»…

gnacq2
Մինչ օրս նշված «ապագան տեսանելի չէ…»: Ավելին՝ եղած վագոններն այսօր պահպանման խնդիր ունեն, ինչի հետևանքով մեր զրուցակից Սերոբի նշած տեխնիկական խնդիրները սովարականից ավելի հաճախակի են լինում:

Էստեղ են ասել՝ վա՛յ մեր քաչալ գլխին… Ամպագոռգոռ հայտարարություններից ու խոստումներից առաջ նախ հարկավոր է մտածել, թե ինչպես կանխարգելել երկաթուղու դժբախտ պատահարներն ու նվազեցնել դրանց թիվը:

Այնպես որ՝ այս բարձիթողի վիճակի ֆոնին արդեն նույնիսկ զարմանալի չեն թվում Սերոբի անպատասխանատու վերաբերմունքն ու մեր հարցերին տրված անփույթ պատասխանները:

gnacq6

Մյուս կողմից էլ Թորգոմն ու Սերոբը մեր երկիրը ղեկավարող թորգոմների ու սերոբների մարմնավորումն են:
Եթե վերևներում աշխատում են իրենց գործի նկատմամբ սրտացավություն չունեցող մարդիկ, ովքեր երկաթուղին դիտարկում են միայն որպես եկամտի աղբյուր, ապա նրանց ենթակաների անտաբերությունից պետք չէ զարմանալ: Մարդիկ աշխատում են ու փող ստանում, իսկ տեխնիկական խնդիրները թո՛ղ գնան գրողի ծոցը:

Ինչ վերաբերում է երկրի հին ու նոր իշխանության կողմից խոստացված առաջընթացին ու անվտանգությանը, ապա դրանք այլևս անցյալում են:

Արմինե Մկրտումյան