Սաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Արխիվ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի ամենախայտառակ թեկնածուն՝ Փոլադ Բյուլ-բյուլ օղլի

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջադրված Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ օղլու թեկնածությունն անընդունելի է ԵՀՄՖ-ի կողմից:

Նրա թեկնածության առաջադրումն արդեն իսկ հակակրանք է առաջացրել շատերի մոտ:

ԵՀՄՖ-ն ստորև ներկայացվող տեքստի անգլերեն պաշտոնական տարբերակը ուղարկել է քվեարկության անդամ երկրների պատվիրակներին՝ կասեցնելու նրա ընտրվելու թեկուզև չնչին հնարավորությունը:

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջադրվել են ինը թեկնածուներ:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ՄԱԿ-ը պաշտոնապես հայտնել է, որ Փոլադ Բյուլ-բյուլ օղլին առաջադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածու։ ՄԱԿ-ը հաղորդել է, որ առաջադրված ինը թեկնածուներից մյուսները հետևյալ երկրներից են՝ Վիետնամ, Գվատեմալա, Եգիպտոս, Իրաք, Քաթար, Չինաստան, Լիբանան և Ֆրանսիա:

Հաջորդ ամիս, ապրիլին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի նիստում անցկացվելու են հարցազրույցներ բոլոր թեկնածուների հետ: Հոկտեմբերին տեղի է ունենալու փակ, գաղտնի քվեարկություն, իսկ նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը ընդունելու է վերջնական որոշում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայիս ղեկավարի,
գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի լիազորությունների ժամկետն ավարտվելու է այս տարեվերջին:

Տեղեկանալով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջադրվել է նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ օղլին՝ հայտնում ենք, որ մեր խորին համոզմամբ ոչ միայն անհասկանալի է նշված անձի թեկնածության առաջադրումը նման բարձրագույն, պատասխանատու և հումանիտար պաշտոնի համար, այլև առաջադրումն ընդհանրապես անթույլատրելի է հետևյալ
պատճառաբանությամբ.

1. Ինչպես կարող է նման պաշտոնի հավակնել մի մարդ, որը ներկայացնում է մի պետություն, որտեղ ընդհանրապես արհամարհվում են ոչ միայն մարդու իրավունքներն ու ազատությունները, այլև խոսքի ազատությունն ու ազատ կամարտահայտությունը, պետություն, որտեղ սեփական մտացածին պատմությունից և մշակույթից այն կողմ ոչինչ հարգել, պահպանել չեն կարող, պետություն, որն ունակ է ոչ միայն մասնակցելու և իրագործելու մի ազգի ցեղասպանություն, այլ ունակ է իրագործելու մշակութային ցեղասպանություն՝ ոչնչացնելով մի ամբողջ պատմական դարաշրջան ներկայացնող հայկական անգնահատելի խաչքարերը:

2. Ինչպես կարող է միջազգային հանրությունը նման անարդարացի կերպով վերաբերվել համաշխարհային պատմամշակութային անգնահատելի արժեք հանդիսացող հայկական խաչքարերի ոչնչացման փաստին, սակայն հավուր պատշաճի ներկայացնել և քննարկման առարկա դարձնել «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից վերացված Պալմիրայի հնագույն հռոմեական ամֆիթատրոնի ճակատային մասն ու տետրապիլոնի սյուները, ինչպես նաև «Թալիբան»-ի կողմից Աֆղանստանում տեղի ունեցածը:

Մի՞թե արդարացի է նման մոտեցումը, ուշադրության արժանացնել Պալմիրայի հուշարձաններին, իսկ հայկական խաչքարներին` ոչ:

Ամփոփելով վերը շարադրվածը մենք կարծում ենք, որ Փոլադ Բյուլ-բյուլ օղլուն չի կարելի վստահել նման բարձր պաշտոն, նա չի կարող ներկայացնել մի կազմակերպություն, որի հիմնական նպատակն է ազգերի համագործակցության միջոցով նպաստել խաղաղության և անվտանգության ամրապնդմանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում, քանի որ մշակութային ցեղասպանությունը անհամատեղելի է ազգերի մշակութային համագործակցության հետ:

Մենք կոչ ենք անում քվեարկության բոլոր մասնակիցներին դեմ քվեարկել Փոլադ Բյուլ-բյուլ օղլու թեկնածությանը:

ԵՀՄՖ-ի նախագահ
դոկտոր Աշոտ Գրիգորյան
29.04.2017
Բրատիսլավա, Սլովակիա