Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Սլոյանների ընտանիքին. «Երկիր Ծիրանի»
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր ցավակցությունն է հայտնում Սլոյանների ընտանիքին և նրանց բարեկամներին ու մտերիմներին` ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակներից Քյարամ Սլոյանի հոր` Քյալաշ Սլոյանի մահվան կապակցությամբ:
Կուսակցության մամուլի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու եղբայրությունը հաստատվել է հարյուրամյակների ընթացքում, որոնցից առավել նշանակալին՝ 20-րդ դարասկզբին եզդի ժողովրդի լավագույն ներկայացուցիչներից մեկի` Ջհանգիր աղայի ունեցած մեծ ներդրումն էր մայիսյան հերոսամարտերի ընթացքում, որի շարունակողներից մեկն էլ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից Քյարամ Սլոյանն էր:
Կրկին ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Սլոյանների ընտանիքին ու հարազատներին, հայ և եզդի բարեկամ ժողովուրդներին` հայկական սահմանների պաշտպանության համար հերոսացած զինվորի հայր Քյալաշ Սլոյանի մահվան կապակցությամբ»: