Սաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Արխիվ

Ադրբեջանական խնձորի ոդիսականը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանյան ԶԼՄ-ները մեկ շաբաթից ավել է՝ անդրադառնում են որոշ դավաճանների կողմից Հայաստան ներկրված ադրբեջանական խնձորի պատմությանը… Թե ինչ վտանգներ է այն իր մեջ պարունակում, արդեն բավական գրվել և մեկնաբանվել է… Անդրադառնալով ադրբեջանական խնձորի ներկրմանը՝ ՀՀ ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարեց, որ այն մաքսանենգ ճանապարհով է ներկվել… Այսինքն, ՀՀ ԱԱԾ-ն արդեն տեղյակ է, թե որ մաքսակետից է այն ներկրվել Հայաստան, եթե ԱԱԾ-ն արդեն այդպիսի որակավորումներ է տալիս, այսինքն՝ դա կոնտրաբանդա է…

ՀՀ-ն ունի 5 ցամաքային մաքսակետեր՝ Բագրատաշեն, Գոգավան, Բավրա, Մեղրի, Այրում և 2 օդային՝ «Շիրակ» և «Զվարթնոց» օդանավակայաններ… Օդանավակայններով հաստատ չէին ներկրի.. Մնում են ցամաքայինները… Այստեղից դուրս ենք հանում Այրումի մաքսակետը, քանի որ ռուսների կողմից վերահսկվող երկաթուղով մեր տեղացի դավաճաններն այդպիսի բեռներ չէին ներկրի… Մնում են ցամաքայինները… Ես համոզված եմ, որ այդ խնձորը ներկրվել է Վրաստանի տարածքով… Ու հիմա ԱԱԾ-ն լավ կլինի բացահայտի, թե կոնկրետ որ մաքսակետով է այդ ապրանքը ներկրվել Հայաստան… Այդ ժամանակ ամեն ինչ կբացահայտվի… Մաքսատան ոչ մի ղեկավար այդպիսի հանցագործություններն իրենց վրա չեն վերցնի և մեծ հաճույքով կբացահայտեն այն «հերոսին» կամ «հերոսներին», ով կամ ովքեր հովանավորում են մեզ թշնամի համարողին… Հետաքրքիր է, թե ինչո՞վ է զբաղված ՊԵԿ-ի ենթակայության տակ գտնվող Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը, որը և պետք է պայքարի այսպիսի ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ դեմ…

Որոշ տկարամիտներ էլ բարբաջում են, որ ՀՀ-ում օրենք չկա, որով արգելվում է Ադրբեջանից ապրանքներ ներկրել… Սույն զազրախոսները չգիտեն, որ կան բարոյական օրենքներ և շատ դեպքերում մենք առաջնորդվում ենք հենց այդ նույն բարոյական օրենքներով… Իսկ այդ բարոյական օրենքներից ելնելով՝ կարելի ասել, որ այն երկրից, որն ընդամենը մեկ տարի առաջ հարձակվեց Արցախի վրա և դարձավ 100-ից ավել հայ զինծառայողների մահվան պատճառ, որը հայերին սպանողներին հռչակում է ազգային հերոս, որը հայությանը համարում է Ադրբեջանի թշնամի՝ Ադրբեջանի հետ առևտուր անողները ստահակ դավաճաններ են…

Հ.Գ. Այսօր ազերիներից խնձոր գնողը, վաղը ազերիներին կվաճառի մեր Հայրենիքը…

Ի դեպ, ԱԱԾ-ից «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել են, որ ստուգողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել ներկրում իրականացրած հնարավոր անձանց շրջանակի, ինչպես նաև ներկրման եղանակի վերաբերյալ, որը, ըստ նախնական տվյալների, եղել է անօրինական… Հասկանալի է, որ այն պետք է լիներ անօրինական… Ծիծաղելի կլիներ, եթե օրինական եղանակով որևէ մեկն ադրբեջանական խնձոր ներկրեր Հայաստան… Ավելի ճիշտ կլիներ ասեին, որ ամեն ինչ անում են, որ թաքցնեն այս գործարքի հետևում կանգնած «շնաձկներին» և հասարակության պահանջը բավարարելու համար պատժեն մի քանի «կիլկիների»…

Այդպիսով և՛ ոչխարները ողջ կմնան և՛ գայլերը կուշտ…»: