Յուրի Խաչատուրովն ազատվել է ԱԽՔ պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Յուրի Խաչատուրովին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին։ Ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է․
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.
Յուրի Խաչատուրովին ազատել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»: