«Հրապարակ». Ընտրություններից առաջ դիմում գրածները կհանդգնե՞ն դեմ գնալ ղեկավարներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ԿԸՀ-ն ներկայացրեց մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած անձանց ցանկը: Կանոնակարգի համաձայն` մանդատից հրաժարվելու կամ ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել պատգամավորության թեկնածուները կամ անձամբ, կամ նոտարական վավերացմամբ` ուրիշի միջոցով: Թե ինքնաբացարկ հայտնածներից ով ինչպես է իր դիմումը ներկայացրել, պարզ կդառնա այսօր, ժամը 3-ին, երբ ԿԸՀ-ն նիստ գումարի և քննի դիմումները: Հետաքրքիր մի նրբերանգ էլ․ մինչև նիստը, մանդատից հրաժարված պատգամավորներն իրավունք ունեն դիմումները հետ վերցնել, այդ թվում` կարող են ներկայանալ ԿԸՀ նիստին եւ անձամբ ներկայացնել իրենց դիրքորոշումը:
Հաշվի առնելով այն, որ այդ դիմումների մեծ մասը չի գրվել կամավոր և գրվել է ընտրությունների նախօրյակին, կարող են նաև անակնկալներ լինել՝ ոմանք գուցե հանդգնեն դեմ գնալ կուսակցությունների ղեկավարներին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում