Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունը
Արխիվ

Հայկ Ալումյանը դիմել է վարչապետին. «Հայերենով անհնարին է նկարագրել»

Փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ բողոքելով հայաստանյան ավտոճանապարհներից:

Նրա՝ վարչապետին ուղղած բաց նամակում , մասնավորապես, ասված է․

«Հարգելի պարոն վարչապետ. Մոտ 10 օր առաջ դժբախտություն ունեցա իմ ավտոմեքենայով ուղևորվելու դեպի Իջևանի մոտակա գյուղերից մեկը: Ճանապարհը, սկսած Դիլիջան քաղաքից, գրական հայերենով անհնարին է նկարագրել:

Արդյունքում, վերադառնալուց հետո, ստիպված եղա ավտոմեքենայից վերանորոգման համար վճարել շուրջ 80.000 ՀՀ դրամ: Հասկանում եմ, սա Ձեզ չի թվա ինչ-որ մի լուրջ գումար, բայց ինձ համար այդ կորուստը շոշափելի էր:

Ապրիլի 28-ին որոշեցի մի քանի օրով մեկնել Վրաստան, քանի որ առջևում 3 ոչ աշխատանքային օր կար: Միամտորեն մտածեցի, որ անցած 10 օրերի ընթացքում ճանապարհը քիչ թե շատ նորոգված կլինի: Ցավոք, Դիլիջանը անցնելուց հետո հասկացա, որ ավելի լավ էր ուղևորությունս չձեռնարկեի, այլ հանգիստս անց կացնեի Երևանում: Ճանապարհը էլ ավելի վատ վիճակում էր, նորանոր փոսեր էին փորվել այն հաշվարկով, որպեսզի ոչ մի հնարավորություն չլինի անցնել գոնե 100 մետր՝ առանց փոսի մեջ ընկնելու:

Հասնելով Վրաստան, ստիպված եմ եղել փոխել ավտոմեքենայիս 2 անվադողերը: Վրաստանից վերադառնում էի մայիսի 1-ից լույս 2-ի գիշերը և ճանապարհին մտածում, որ միգուցե փոսերի գոնե մի մասը ասֆալտապատված կլինի: Ցավոք, հույսերս չարդարացան, հակառակը՝ եղած փոսերը հասկանալի պրոցեսների արդյունքում էլ ավելի էին մեծացել ու դժվարանցանելի դարձել:

Բագրատաշենի անցակետից մինչև Երևան իմ ուղևորությունը տևեց 4 և կես ժամ, այսինքն՝ սովորականից մոտ երկու անգամ ավելի երկար: Հավանաբար Ձեզ թվա, թե անկարևոր հանգամանքների մասին եմ գրում. ի՞նչ կարիք կա բազմազբաղ վարչապետի ուշադրությունը հրավիրել շարքային քաղաքացու կորցրած մի քանի ժամի և մի երկու հարյուր հազար դրամի վրա:

Բայց, հարցին նայելով իմ մասնագիտության (փաստաբան եմ) տեսանկյունից, կուզեի նշել, որ այն, ինչ տեղի է ունեցել ու հենց այս տողերը գրելու պահին տեղի է ունենում, ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում հետևյալի համար. «Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)»:

Այսինքն՝ Եթե որպես հիմք ընդունենք այն կանխավարկածը, որ ավտոճանապարհները (դե՝ գոնե միջպետական կարևորագույն ավտոճանապարհները) պետք է գտնվեն երթևեկության համար պիտանի վիճակում, ապա ակնհայտ կլինի, որ այսօրվա վիճակը ինչ-որ պաշտոնատար անձի կամ անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կամ անփույթ կատարելու հետեւանք է:

Միաժամանակ, այդ անփութության հետևանքով ամեն օր հարյուրավոր անձանց պատճառվում է նյութական վնաս, որի հանրագումարը բավարար է, որպեսզի քրեական պատասխանատվության հարց առաջանա այդ հոդվածի 2-րդ մասով: Կարելի է սրանից բացի հաշվի առնել ժամանակի կորուստը (որը հեշտությամբ կարելի կլինի վերածել նյութականի), այն զբոսաշրջիկներին, ովքեր գոնե մեկ անգամ տեսնելով մեր ավտոճանապարհների վիճակը, այլևս ոչ մի անգամ չեն ցանկանալու վերադառնալ Հայաստան և բոլորին խորհուրդ են տալու շրջանցել այս երկիրը: Մնում է գտնել այս իրավիճակի մեղավորներին կամ մեղավորին:

Ընդ որում առաջ ընկներով ասեմ, որ մեղավորը չափից ավելի ցուրտ ձմեռը չէր. կան երկրներ, որտեղ ձմեռն անհամեմատ ավելի ցրտաշունչ և երկարատև է լինում, սակայն ավտոճանապարհները գերազանց վիճակում են:

Չգիտեմ Դուք ոնց, բայց ես նկատել եմ, որ կա մի հստակ օրինաչափություն. որքան ավելի ճոխ են ճանապարհների համար պատասխանատու պաշտոնյաների առանձնատները, այնքան ավելի վատ վիճակում են այդ ավտոճանապարհները: Մի շարք պատճառներով Հայաստանի բնակչության զգալի մասը (այդ թվում նաև այս տողերի հեղինակը) մեծ խանդավառությամբ ընդունեց Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու լուրը: Սակայն կարծում եմ, որ երբ (կարճ ժամանակ հետո) անցնի սկզբնական էյֆորիան, Ձեր գործունեությունը գնահատվելու է ոչ թե Կառավարության նիստերի ընթացքում տեղին արված սրամիտ հայտարարություններով, այլ՝ մեր ավտոճանապարհների վիճակով: Ճիշտ կլիներ ասել՝ վարչապետի դեմքը երկրի ավտոճանապարհներն են:

Հ.Գ. պատրաստվում եմ հաջորդ շաբաթ կրկին մեկնել Վրաստան: Վերադառնալուն պես կգրեմ»: