«Ժամանակ». Ինչն է եղել գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի ազատման պատճառը. մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Նա ոչ միայն ազատվել է պաշտոնից, այլև արձակվել զինվորական ծառայությունից: Թեև, որևէ պատճառաբանություն չի նշվում, սակայն Ապրիամովի պաշտոնանկությունն ուղղակիորեն կապված է Ապրիլյան պատերազմից հետո համակարգում բարձրացված խնդիրների, յուրացումների ու չարաշահումների հետ:
Հիշեցնենք, որ անցած տարի քառօրյա պատերազմից օրեր անց՝ ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանը աշխատանքից ազատեց ՊՆ փոխնախարար-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, գեներալ Ալիկ Միրզաբեկյանին: Պաշտոնից ազատվեցին նաև ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը և մի քանի այլ պատասխանատուներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում