Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունը
Հասարակություն

Զինծառայողի առողջական վիճակը գնալով վատթարանում է․ բաց նամակ Վիգեն Սարգսյանին և ՄԻՊ-ին

Փաստաբան Նորայր Նորիկյանը բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին և Մարդու իրավունքների պաշտպանին։ Փաստաբանի բաց նամակում, մասնավորապես, ասված է․

Հարգելի պարոն նախարար

Ս.թ. մարտի 16-ին թիվ 076/17 և ապրիլի 25-ին թիվ 109/17 գրություններով խնդրել ենք Ձեզ հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին, հետագա առողջական վիճակի հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Ղազարյանին տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ենթարկել նրան համալիր բուժհետազոտությունների՝ ըստ հիվանդությունների, արդունքների հիման վրա ներկայացնել Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը /ԿՌԲՀ/՝ որոշելու համար նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը:

Նկատի ունենալով, որ Ա. Ղազարյանի առողջական վիճակը գնալով վատանում է, ավելին, տառացիորեն մի քանի օր առաջ երկու անգամ կորցրել է գիտակցությունը, ավելին, այսօր տարվել է N հոսպիտալ, սակայն մեզ համար անհայտ պատճառներով հետ վերադարձվել զորամաս, միաժամանակ հաշվի առնելով, որ մինչ որևէ տեղեկատվություն չի տրամադրվել նրա առողջական վիճակի և հետագա քայլերի մասին, բացի այդ, նկատի ունենալով Ա. Ղազարյանի ծնողների մոտ առկա տագնապն ու անհագստությունն իրենց որդու առողջական վիճակի վերաբերյալ, այլ ելք չենք տեսնում, քան բաց նամակով դիմելու Ձեզ՝ ակնկալելով ձեռնարկելու հրատապ միջոցներ՝ զինվորի առողջական վիճակի բարելավման ուղղությամբ:

Հարգելի պարոն նախարար

Ա. Ղազարյանը տառապում է մի շարք հիվանդություններով:

2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում թվով հինգ հիվանդություններով հետազոտվել է տարբեր բժշկական կենտրոններում, սակայն ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և ս.թ. հունվարի 27-ին զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Ա. Ղազարյանի սիրտն արագ է աշխատում, շունչը կտրվում է, ունի սրտի ծակոցներ:

Մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը:

Բացի նշվածից, անհանգստացնում է նաև հետանցքի ճաքը, արնահոսում է: Նկատվում է երակների լայնացում:
Այսպիսի հիվանդությունների առկայության և դրանց դրսևորման պայմաններում բավականին վիճահարույց է Ա. Ղազարյանին տրված ախտորոշումներն ու դրանց հիման վրա կայացված զինվորական ծառայության համար պիտանելիության վերաբերյալ ընդունված որոշումները:

Ա. Ղազարյանի ծնողները պնդում են, որ օբյեկտիվ հետազոտման պայմաններում իրենց որդին կճանաչվեր ոչ պիտանի զինվորական ծառայության համար և կարձակվեր պահեստազոր:

Հաշվի առնելով Ա. Ղազարյանի հիվանդությունների առանձնահատկություններն ու բնույթը, ողջամիտ կասկած է առաջացել, որ նա տառապում է «Էպիլեպսիա» հիվանդությամբ, բացի այդ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս արնահոսությունը, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

Միաժամանակ սրտի հետ կապված խնդիրներն էլ ավելի են բարդացնում Ա. Ղազարյանի առողջական վիճակը, ինչը, պայմանավորված զինվորական ծառայության առանձնահատկություններով և տարածքի բնակլիմայական պայմաններով, կարող է ունենալ անկախատեսելի հետևանքներ:

Հարգելի պարոն նախարար

Գտնում ենք, որ Ա. Ղազարյանի առողջական վիճակի վերաբերյալ տրված ախտորոշումները ներկայումս չեն արտացոլում նրա առողջական վիճակի իրական պատկերը:

Դրանց հիման վրա նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը որոշելիս ՀՀ Պաշտպանության նախարարի 2013թ. ապրիլի 8-ի թիվ 410 հրամանի 10-րդ, 26-րդ, 30-րդ, 53-րդ և 86-րդ հոդվածները չեն կիրառվել օբյեկտիվորեն, հաշվի չի առնվել նրա ընդհանուր առողջական վիճակի բարդությունը և հնարավոր զարգացումները՝ պայմանավորված զինվորական ծառայության առանձնահատկություններով, որպիսի պայմաններում խնդիր է առաջացել լրջորեն և ստացիոնար պայմաններում հետազոտման ենթարկել Ա. Ղազարյանին՝ պարզելու համար նրա առողջական ներկայիս իրավիճակը, բարդությունների աստիճանը, որը հնարավորություն կտա պարզելու նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը:

Նկատի ունենալով վերը նշվածը, խորապես մտահոգված լինելով զինվորի առողջական վիճակով, բացի այդ, հաշվի առնելով ծնողների տագնապալից և անհանգիստ վիճակը, մեկ անգամ ևս խնդրում ենք հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին՝ Ա. Ղազարյանին հնարավորինս սեղմ ժամկետում տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ենթարկել նրան համալիր բուժհետազոտությունների՝ ըստ հիվանդությունների, արդունքների հիման վրա ներկայացնել Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը /ԿՌԲՀ/՝ որոշելու համար նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը:
Ակնկալում եմ Ձեր կողմից արագ արձագանք:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՓԱՍՏԱԲԱՆ՝ ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ