«Իրատես». ԲՀԿ-ում լարված է. Ծառուկյանը հասկացրել է, որ խաղը փոխվել է, բոլորը վախենում են «լինչի» ենթարկվելուց
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե ԲՀԿ-ում մթնոլորտն այնքան է լարված, որ որևէ մեկը որևէ մեկի հետ որևէ հարց չի քննարկում, միմյանց հեռախոսազանգերին չեն պատասխանում, վախենում են` մի բան այնպես չանեն, «լինչի ենթարկվեն», ասել է` մանդատից զրկվեն:
Ծառուկյանը բոլորին հասկացրել է, որ խաղը փոխվել է, քաղաքականությունից մոտ երկու տարվա բացակայությունը ստիպել է այլ կերպ նայել թիմին, գործընթացներին, ու հիմա փորձում է հասկանալ` վստահելիների ինչ թիմով պետք է մտնի պառլամենտ:
Ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների, Ծառուկյանի համար խիստ կարևոր է, թե ով է լինելու 18-ին ՀՀ վարչապետը. արձանագրենք, որ նա հակված է այդ պաշտոնում տեսնելու Սերժ Սարգսյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում