Պետական ռեկետ՝ օլիգարխ ծնելու և սնելու համար
Հայաստանյան գործող ձեռնարկությունները, այդ թվում ՀԿ-ները և բարեգործական հիմնադրամները, ինչպիսին է Ազատություն և Հայրենիք բարեգործական հիմնադրամը, ներկայացնում են տարեկան հաշվետվություններ։ Դրա համար որոշակի ժամկետներ են սահմանված։
«Ազատություն և Հայրենիք» հիմնադրամը այդ հաշվետվությունը պահանջվող ժամկետում ներկայացրել է։ Օրենքում նաև նշված է, որ այդ հաշվետվությունները պետք է հրապարակվեն։ Բայց ոչ մի խոսք չի ասվում այն մասին, որ դա պարտադիր ինչ որ օրգանում պետք է արվի։ Հետո հավանաբար երկար մտածել են և ինչ- որ մեկի միջոցով ստեղծել մի կայք՝ Ազդարար-am։ Միայն այստեղ։ Ուրիշ ոչ մի տպագիր կամ էլեկտրոնային լրատվամիջոցում։
Եվ ամենատարօրինակը։ Օրենքում ոչ մի խոսք չկա դրա վճարովի լինելու մասին։ Բայց գերատեսչական որոշումով այս «պարտադիր- կամավոր» հրապարակումը վճարովի է։ Կոնկրետ՝ «Ազատություն և Հայրենիք» հիմնադրամը պետք է վճարի 99000 դրամ։ Բարեգործական հիմնադրամը իր շահառուներին օգնելու համար շարունակաբար բարերարներից օգնություն է խնդրում։ Նվիրված ոչ մեծ գումարները շահառու ընտանիքներին հատկացնելու փոխարեն, Հիմնադրամը ստիպված է լինելու վճարել հաշվետվությունը հրապարակելու համար։ Դա դեռ քիչ է, այդ կայքի աշխատակիցն էլ սպառնում է, որ եթե դա չկատարվի այսօրվա ընթացքում, Հիմնադրամի հաշվետվությունը Հարկային տեսչությունում չեղյալ համարել կտան։ Դրանով իրենք կհասնեն այն բանին, որ հաշվետվությունը կհամարվի ժամկետում չներկայացված, որն էլ կբերի տուգանքների և տույժերի հաշվարկման։
Կառավարությունում կա որևէ մեկը, որը կարող է բացատրել, թե ինչ որ մեկի ստեղծած կայքը ինչու՞ պետք է «պարտադիր» հարստանա նման ձևով։ Ինչո՞ւ այդ հաշվետվությունը չի կարելի հրապարակել որևէ այլ կայքում և ավելի մատչելի գնով։
Հետո զարմանում ենք, թե օլիգարխները որտեղից են ծնվում։
Ֆելիքս Հայրապետյանի ֆեյսբուքյան էջ։