Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունը

Հեքիաթ Գեներալի մասին

Ժուկով-ժամանակով մի երկրում ապրում էր մի Գեներալ։ Չնայած նա Գեներալ էր ծնվել, սակայն ծնվել էր աշխարհի խաղաղ գյուղում։

Բոլորը գիտեին, որ նա Գեներալ է, նա չգիտեր, սակայն երբ իմացավ, արդեն ուշ էր, նա վերջնականապես գեներալացավ։

Ասում են` պատերազմի էր գնում հանդ ու դաշտում, պայքարում էր թևավորների և ամեն տեսակ կենդանակերպերի դեմ։ Նա, իհարկե, հաղթում էր հավասար մենամարտում, քանի որ այլ կերպ չէր էլ կարող լինել։ Եվ այդպես նա գեներալության ճանապարհին մի ծանր մեքենա էր ձեռքը գցել՝ աջ էր քշում, ձախ էր քշում թևավորներին և նա էր հանդ ու դաշտի զորավարը։

Մի օր հասկացավ, որ մի քիչ է Գեներալ, որոշեց սովորել․ ասում են, իհարկե, նա չգնաց ամեն ինչ սովորելու, քանի որ ի սկզբանե Մաշտոցի հետ վիճել էր և հրաժարվել նրա ծառայություններից, սակայն գեներալական տարիքում երկու բուհ ավարտեց, անգամ դիպլոմ տվեցին, թեև գիտեին, որ Մաշտոցի հետ գործերը շատ վատ են, գրեթե անհուսալի։

Ի դեպ, համալսարանի ընդունելության ժամանակ ասել էր՝ ես Գեներալ եմ, միաձայն ընդունել էին։

Ասում են նաև, որ Գեներալն իր գեներալ ընկերներին ևս տարավ համալսարան սովորելու՝ ավարտեցին, և Մեսրոպ Մաշտոցը համոզվեց, որ պետք չէ պատերազմել գեներալների հետ՝ միևնույնն է՝ դարձի չեն գա։

Ու թեև Գեներալը ծնվել էր հասարակ հյուղակում, սակայն պատերազմը նրան դղյակներ և ունեցվածք նվիրեց։

Պատերազմն այնքան էր սիրում նրան, որ աղքատ Գեներալին հարստացրեց, բայց դե Գեներալը պարզվեց՝ թուլություն ուներ ագարակների և թղթադրամների նկատմամբ և պատերազմը նրան տվեց ավելին, քան կարող էր տալ սովորական Գեներալի։

Ի դեպ, ասում են, որ Գեներալի վաղ գեներալության տարիներին գյուղում վախենում էին նրանից․ նրան տեսնելուց դուռ պատուհանը փակում էին․ ասում էին, որ նա սպիտակ ձին հեծած կարող էր արշավել ցանկացած տուն ու բակ՝ համագյուղացիներին շփոթելով թշնամիների հետ՝ զգուշանում էին։

Պատմում են, որ նա իր բոլոր մեդալներն ու շքանշանները վաստակել է պատերազմից հետո, ինչպես՝ ոչ սովորական Գեներալ։ Նա, իհարկե, նման չէր բոլոր հաղթանակած գեներալներին՝ յուրահատուկ և յուրատեսակ էր, սակայն նա կարողացել էր բոլոր գեներալների թողնել յոթ սարից, յոթ ձորից այն կողմ և դառնալ միանձնյա Գեներալ։

Ու ապրում էր Գեներալն իր դղյակում՝ գեներալական սերունդ ուներ որպես գեներալական շարասյուն։ Նա կատարեց իր առաքելությունը երկրի վրա, սակայն նրա սիրտը ծանրացած էր․ ոչ ոք էր նրան հասկանում, և նրա սպիտակած սիրտը պատերազմ էր ուզում, սակայն պատերազմն արդեն հոգնել էր ծեր Գեներալ պահելուց և հրաժարվեց նրանից՝ թողնելով դառնալ մեր հեքիաթի հերոսը։

Եվ ավարտվում է Գեներալի հեքիաթը և հայտնի էլ չէ՝ կա՞ր այդ գեներալը, թե՞ ոչ, ապրո՞ւմ էր, թե՞ ոչ, եղե՞լ էր գեներալ, թե՞ ոչ․ միայն ինքն էր հավատում, որ Գեներալ է եղել այս աշխարհում և ինքն է միակ Գեներալը երկրի վրա՝ հավիտյանս։

NEWSPRESS.am

Շարմազանովի մասին հեքիաթն՝ այստեղ

Լֆիկի մասին հեքիաթն՝ այստեղ

Գալուստ Սահակյանի մասին հեքիաթն՝ այստեղ

Հովիկ Աբրահամյանի մասին հեքիաթն՝ այստեղ