Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունը
Արխիվ

Տիգրան Սարգսյանի կոռուպցիոն գործարքները հաստատվում են․ Աշոտ Գրիգորյան

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ դատարանում պետք է տեղի ունենար ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայցի քննությունը։ Նա հայց էր ներկայացրել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի,  «Ա1+» հեռուստաընկերության, «Թերթ Էյ էմ-ի», «168 ժամի» և Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի դեմ՝ փաստերը խեղաթյուրելու համար։

Այսօր նշանակված դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով։ Խնդրի առնչությամբ NEWSPRESS.am-ը զրուցեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ։

-Այսօր դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով։ Դուք սպասո՞ւմ էիք նման զարգացման։

-Ե′վ այո, և′ ոչ։ Ոչ, որովհետև չեմ կարողանում հասկանալ, թե այս ուղիով ինչ արդյունքի կհասնի այսօր Եվրասիական միության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, և ընդհանրապես, Տիգրան Սարգսյանի հայցը մեզ մոտ զարմանք է առաջացրել՝ ընդհանրապես ի՞նչն էր դրդել նրան դատի տալու ինձ և մի քանի լրատվամիջոցի։ Ես կարող եմ միայն գուշակություններ անել։

Ամենահավանականը, որ մենք ի սկզբանե կարծում էինք, հետևյալն է․ հավանաբար Եվրասիական միության ղեկավարությունը և, անկասկած, ՌԴ իշխանությունները պահանջ են ներկայացրել Տիգրան Սարգսյանին՝ պարզաբանել մեր կողմից ներկայացված բոլոր մեղադրանքները։ Չէ՞ որ մեղադրանքներն իսկապես շատ ծանր են, մենք Տիգրան Սարգսյանին մեղադրում ենք փողերի լվացման մեջ, և ևս մեկ անգամ կրկնում եմ մեր ծանրագույն մեղադրանքները՝ նա տարբեր գործարքների արդյունքում, տարբեր օֆշորային ընկերությունների վրա գումարներ է տեղավորել՝ զբաղվել է փողերի լվացմամբ, որը Եվրոպայում համարվում է ծանրագույն հանցագործություն։

Ես պատրաստվում եմ այսօր այս մեղադրանքներն արդեն ներկայացնել եվրոպական մամուլին, քանի որ խոսքը ոչ միայն ՀՀ նախկին վարչապատի, այլև Եվրասիական միության այսօրվա ղեկավարի կատարած հանցագործությունների մասին է։ Դատի հետաձգումը հաստատում է, որ Տիգրան Սարգսյանի կոռուպցիոն գործարքների մեջ է մտել։

-«Նաիրիտի» աշխատանքային խումբը դիմել է Դատախազություն՝ Տիգրան Սարգսյանին մեղադրելով 35 մլն դոլար և 10 մլն դոլար գումարներ արտասահմանյան բանկեր տեղափոխելու համար, ի՞նչ տեղեկություններ ունեք այս գործարքներից։

-Ինչ վերաբերում է 10 մլն դոլարով մի անհավատալի, անհեթեթ գործարքի՝ Մետաքսի կոմբինատի ինչ-որ մի հատվածի գնմանը, ապա այդ մասին ժամանակին թմբկահարվել է «Հետք» պարբերականի կողմից և մեծ աղմուկ հանելուց հանելուց հետո մնացել անպատասխան։

Հաջորդ գործարքը՝ 35 մլն դոլարի պատմությունը․ «Նաիրիտի» աշխատակիցներն ունեն հստակ ապացույցներ, որ նախկին վարչապետի ղեկավարության օրոք ՀՀ կառավարությունն իսկապես վարկ է ստացել, և այդ վարկը հայտնվել է եվրոպական բանկերի հաշվեհամարներում։ Ես նախկինում խոսել եմ գործարար Փայլակ Հայրապետյանի աղմկահարույց բողոքի շուրջ և ես տեղյակ եմ, որ մինչև այսօր այդ սկանդալային գործարքի շուրջ տեղեկատվությունը թաքցված է ՀՀ իրավապահ մարմինների գզրոցներում։ Եթե հաշվի առնենք օրերս մեծ աղմուկ բարձրացրած՝ նաիրիտցիների բողոքի հետաձգումը՝ բացարձակ անհասկանալի պատճառաբանությամբ, ապա դրանից հետո մեր Հանրապետությունում, ինչպես նաև Եվրասիական միության ղեկավար մարմիններում հարցեր են բարձրացվել, որոնց պատասխանները մեր երկրի իշխանությունը չունի։ Այսինքն՝ կատարվում են ստիպողական քայլեր՝ ժամանակ շահելու և լուծումներ հորինելու միտումով։

-Այլ պատճառաբանություն չունի՞ այս դատի հետաձգումը, քան ժամանակ շահելը։

-Ավելի քան համոզված եմ, որ, այո՛, Ձեր հարցի մեջ պարունակող պատասխանը հենց իրականությունն է։ Ես ավելի քան համոզված եմ, որ Տիգրան Սարգսյանն այնքան խելամտություն ունի, որ իր կամքով ոչ մի դեպքում նման քայլ չէր անի, սա ստիպողական քայլ է եղել նրա կողմից՝ ամենայն հավանականությամբ, Եվրասիական միության նախագահությանը պատասխան չունենալու պարագայում՝ ժամանակ շահելու համար։

-Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել։

-Արտաքին ազդակների ներքո բարձրացել է մեր երկրի համար ամենակարևոր խնդիրը՝ երկրի տնտեսությունը հիմքից քայքայող պատմության մեջ իր նմանը չունեցող կոռուպցիայի ծավալները և դրա շուրջ ուշադրությունը։ Մենք կարծում ենք, որ օրերից մի օր սա պետք է լիներ, և այն պետք է հանդիսանա բացառիկ առիթ Հայաստանի քաղաքացիական հասարակության ուշադրությունը հակակոռուպցիոն պայքարի վրա հրավիրելու համար։ Ես կոչ եմ անում բոլորին՝ մեծագույն ուշադրությամբ հետևելու ընթացող գործընթացներին և պատրաստ լինելու ասել վերջին խոսքը և′ «Նաիրիտի» շուրջ, և′ ընդհանրապես վերջին տասնամյակում մեր տնտեսության մեջ խիստ զարգացում ապրած կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։

Նշեմ, որ այսօր Եվրոպայում սրված հետաքրքրություն կա Եվրասիական միության բոլոր անդամ-երկրներում ընթացող կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ, և կարծում եմ՝ մեր այս հզոր արձագանքը չափազանց մեծ հետաքրքրություն է ներկայացնելու Եվրամիության բարձրագույն իշխանությունների և իրավապահների մոտ նույնպես։ Վստահ եմ, որ Եվրոպայի արձագանքը չի ուշանա։