Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունը

ԱԺ-ն այնպիսին է, ինչպիսին հասարակությունը. քաղտեխնոլոգ

Ընտրությունները Հայաստանում շատ կարևոր բան փոխեցին, ընտրությունների ինստիտուտը վերջնականապես դադարեց գոյություն ունենալուց։ Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին ու ԱԺ պատգամավորների ցանկին՝ NEWSPRESS.am-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա գնահատմամբ՝ ընտրակաշառքի գործոնն, իհարկե, նախընտրական շրջանում միշտ մեծ դերակատարում է ունեցել, բայց երբեք այդքան վճռորոշ չի եղել, ինչպես ապրիլի 2-ի ընտրություններում։

«Հայաստանում ընտրությունների ինստիտուտը դադարեց գործելուց։ Բնականաբար, երբ ընտրությունների ինստիտուտը դադարում է գործելուց, և համատարած ձևավորվում է լրիվ այլ մեխանիզմ, ապա այդ գործառույթից ոչ մի սպասելիք չի կարելի ունենալ․․․ Ուղղակի խորհրդարանը կբացվի, կորոշվի ԱԺ նախագահն, ու պատգամավորների մեծ մասը կողմ կքվեարկեն առաջադրված թեկնածուին, բայց գաղտնի քվեարկությամբ, շաբաթական կլինի ԱԺ նիստ, որն օրվա օպերատիվ հարցերը կլուծի, սակայն քաղաքական հիմնական հարցերն այնտեղ չեն լուծվելու»,- իր գնահատականն է տալիս նոր ձևավորված խորհրդարանին քաղտեխնոլոգը։

Նա այս հարցում առանձնակի հույսեր չի կապում նույնիսկ «Ելք» դաշինքի անդամների հետ, ովքեր հանդես են գալիս որպես ընդդիմադիր։

Այս առումով Արմեն Բադալյանն այսօրվա խորհրդարանը համեմատում է նախկին ԱԺ-ի հետ, որտեղ կար քառյակ, որը հանդես էր գալիս որպես ընդդիմադիր և ավելի մեծ թվաքանակ էր կազմում ու բավականին ակտիվ էր, սակայն, ըստ վերլուծաբանի, նույնիսկ նրանց չէր հաջողվում հարցեր լուծել:

«Նրանք ոչ թե չկարողացան ժողովրդի շահերից բխող հարցեր բարձրացնել ու քննարկման դնել, այլ պարզապես մեծամասնությունը միևնույնն է Հանրապետականն էր, որը նախագծին կողմ կամ դեմ էր քվեարկում ու հարցերը լուծում այնպես, ինչպես իրեն է ձեռք տալիս»,- ասում է Արմեն Բադալյանն ու հավելում․ «Խորհրդարանն ունի Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը՝ 9 պատգամավորով և «Ծառուկյան» դաշինքը, որն իրեն ընդդիմություն է համարել, սակայն իր ցուցակում տեղ գտած անդամներով ու գործելաոճով Հանրապետականից ոչնչով չի տարբերվում, բացի կուսակցական տոմսից: Եվ եթե դրան գումարենք նաև կոալիցիայի մեջ մտած և Հանրապետականի գծով վավերացված ՀՅԴ-ի պատգամավորներին, ովքեր ՀՀԿ-ին են միանալու, ապա մնում է միայն «Ելքի» 9 պատգամավորը։ Նրանց շատ-շատ 3-4 հոգի կարող է միանալ, որոնք սակայն, շատ հարցերում չեն կարող կողմ կամ դեմ քվեարկել՝ լավագույն դեպքում կարող են ելույթ ունենալ, քննարկել և գոռգոռալ, բայց արդյունք չեն գրանցի»:

Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ ԱԺ մեծամասնությունը նախագահի վերահսկողության տակ գտնվող պատգամավորներ են, որոնք որևիցե հարց չեն լուծելու ինքնուրույն, լուծելու են Նախագահի նստավայրում։ Այս պարագայում ժողովուրդը, ըստ վերլուծաբանի, չի կարող մեծ ակնկալիքներ ունենալ։

«Ընտրակաշառքով ինքն է ընտրել այս խորհրդարանը: Միջինացված կարգով 50 տոկոսով ժողովուրդն իր քվեն վաճառեց իշխանությանը: Հիմա ժողովուրդի մի մասը, ով հնարավորություն ունի կհեռանա անմիջապես երկրից, մյուս մասը գլուխը կախ կփորձի հարմարվել իրավիճակին և ապրել»,- նկատեց վերլուծաբանը։ Նրա որակմամբ՝ Աժ-ն այնպիսին է, ինչպիսին հասարակությունը․ մրցունակ հասարակությունն ունի մրցունակ ԱԺ, իսկ ոչ մրցունակ հասարակությունը՝ անմրցունակ ԱԺ։