Դոլարն անփոփոխ է մնացել, եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 5-ին, կազմել է 484.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 531.16 դրամ (աճել է 1.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 626.95 դրամ (աճել է 1.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.31 դրամ (նվազել է 0,10 դրամով):