ՀՅԴ-ն խնդիրներ չունի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ
«Նման հրապարակումները բացարձակ հիմնազուրկ են»: ՀՀ կառավարության ընդունելությունների տանը պատգամավորական մանդատների հանձնման արարողության ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՀՅԴ-ն խնդիրներ ունի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագրին, ապանա նա մանրամասներ չհայտնեց:
Նա խորհորդ տվեց մի փոքր համբերել՝ նշելով, որ կուսակցությունների միջև կոալիցիոն համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի մայիսյան տոնակատարություններից հետո: