Երևանում ծնված հնգյակից մեկը մահացել է
Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից մեկն այսօր առավոտյան մահացել է: Տեղեկությունները Armday.am-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Իսկ Էրեբունի ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մահացածը չորս աղջիկներից մեկն էր:
Նշենք, որբ նա ամենափոքր քաշով աղջիկը չէր, վերջինս գտնվում էր Մուրացան բ/կ-ում և նրա վիճակը դեռ ծայրահեղ ծանր է, իսկ մյուսներինը` կայուն ծանր: