Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունը

«Ձեզ ուղարկել են, ձեզ հաստատ ինչ-որ մեկը ուղարկել է». Երևանի թիվ 119 դպրոցում շտաբ է բացվել (ֆոտո)

Հանրակրթական դպրոցների հանրապետականացված տնօրենների անօրինություններն ընտրությունների նախաշեմին վերսկսվել են: Հավանաբար, նրանց թևերի տակ ձմերուկներ դրվեց, երբ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե իրենք պաշտպանելու են իրենց կուսակից տնօրենների շահերը:

Թերևս սա առիթ տվեց մի շարք տնօրենների, որ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, դարձյալ հանդես գան իրենց կարգազանցությամբ ու անօրինականությամբ:

Մասնավորապես՝ Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցը վերածվել է նախընտրական շտաբի: Այդ մասին NEWSPRESS.am-ին ահազանգել էր դպրոցի ուսուցիչներից մեկը, ով, բնականաբար, չէր ցանկացել  բացահայտել իր անձը:

Նրա տված տվյալների հետքով՝ մեր թղթակիցն այսօր այցելեց դպրոց:

119 dproc2

Նրան դիմավորած ոմն Մարիամը, հավանաբար, անմիջապես չընկալելով, որ իրենց մատնում է, հաստատեց լուրն այն մասին, որ դպրոցի մասնաշենքում շտաբ է բացված, որը, սակայն, բացվում է ժամը երկուսից ոչ շուտ:

Ավելին՝ տիկին Մարիամը մեր թղթակցին սիրով ուղեկցեց տնօրեն Հովհաննես Կարապետյանի ընդունարան: Վերջինս, լսելով հարցն այն մասին, թե ի՞նչ թույլտվությամբ է դպրոցում շտաբ բացել, անմիջապես ագրեսիվ ու նյարդային դրսևորում ցուցաբերեց: Նա հերքեց տեղեկությունը, թե դպրոցում շտաբ է բացված՝ ասելով, որ ինչպես գրեթե բոլոր դպրոցները, այնպես էլ իրենց մոտ ընտրական տեղամաս է և իր կասկածները հայտնեց այն մասին, թե սա «միտումնավոր այցելություն է, և ինչ-որ մեկը դրդել է մեզ»:

Արձագանքելով տնօրենին՝ նկատեցինք, որ մեզ եղել է ահազանգ, իսկ այն, որ դպրոցում նաև շտաբ է գործում, արդեն հասցրել է հաստատել նաև իրենց աշխատակցուհին: Լսելով այս ամենը՝ տնօրենն արագ բացեց դուռն ու կանչեց Մարիամին.
«Մարիա՛մ, Մարիա՛մ, արի՛ ստեղ… ի՞նչ ես ասել»,- ագրեսիվ տոնով հարձակվեց նա Մարիամի վրա: Վախվորած Մարիամը, չիմանալով ինչ պատասխանել, ասաց. «Ես բան չեմ ասել, Մարիետի հետ է խոսել…»:

«Բայց Դուք ասացիք, չէ՞, որ կողքի մասնաշենքում նաև շտաբ է»,-Մարիամին ուղղված մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ տնօրենն անմիջապես ոգևորվեց. «Բայց ինքն ո՞վ է, որ ասի, ինքն ո՛վ է…»,-չէր հանգստանում նա՝ այն աստիճան, որ Մարիամը դարձյալ վախվորած ձայնով նրա խոսքի հետևից կրկնեց. «Բայց ես ո՞վ եմ…»:

119 dproc1

Իսկ տնօրեն Կարապետյանի ագրեսիվությունը հասավ իր գագաթնակետին մինչև իսկ այն աստիճան, որ սկսեց մեզ ուղղել անձնական վիրավորանքներ՝ նշելով, որ «ընկալման հետ խնդիր ունենք» և «ընտրական տեղամասը շտաբից չենք տարբերում»:
«Ձեզ ուղարկել են, ձեզ հաստատ ինչ-որ մեկը ուղարկել է…»,- նյարդայնացած կրկնում էր տնօրենը:

Դիտարկմանը, թե մենք ունենք լուսանկարներ, ու եթե տնօրենը ճիշտ է, ապա թող բացի կողքի մասնաշենքի դուռը, որտեղ շտաբն է, Կարապետյանը գոռաց. «Չե՛մ բացում… լավ եք արել, որ նկարել եք… արե՛ք ինչ ուզում եք: Ինչո՞ւ եք միտումնավոր եկել մեր դպրոց…»,- ասաց նա և այլևս չլսելով պատասխանը՝ հեռացավ:

Ի դեպ, դպրոցի դիմացի մայթին ևս Հանրապետական կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբն էր:

119 dproc 3

Սա նշանակում է, որ Շարմազանովը չէր սխալվում, դպրոցի տնօրեններն իսկապես իրենց գործընկերներն ու կուսակիցներն են: Բայց ցավալի է, որ կրթական համակարգը հանրապետականացված է ու քաղաքականացված:

Դպրոցների ՀՀԿ-ական տնօրենները, բնականաբար, կրթօջախներում պե՛տք է տանեն և տանում են իրենց կուսակցական «սև գործը»:

119 dproc

Այլ կերպ ասած՝ դպրոցները պահվում են ՀՀԿ-ի ազդեցության տիրույթում, հարկ եղած դեպքում՝ ուսուցիչներին օգտագործելով քաղաքական բնույթի գործընթացների մեջ. այս դեպքում՝ ընտրական:

Իսկ եթե չենթարկվեն, զրկվում են աշխատանքից: Հուսանք, որ Մարիամն իր հանկարծակի «մատնության» համար աշխատանքից չի ազատվի:

Հ.Գ. Մեր թղթակցի՝ դպրոց կատարած այցելության ողջ ընթացքը ձայնագրված է: