Տավուշի ուղղությամբ մի քանի հատվածում հակառակորդը կրակ է բացել, տուժածներ չկան. ՀՀ ՊՆ
Մայիսի 7-ին՝ ժամը 22։00 ի սահմաններում հակառակորդը Տավուշի մարզի սահմանի վրա կրակ է բացել մի քանի հատվածներում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Կրակել են տարբեր հրաձգային զենքներից, պատասխան կրակից հետո կրակը դադարեցվել է, որևէ տուժած չկա։ Այս պահին իրավիճակը հանգիստ է»,- գրել է Հովհաննիսյանը։