Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունը
Հասարակություն

Սեյրան Օհանյան. Ինձ համար թանկ է Արցախի ամեն թիզ հողը

Պաշտպանության բանակը արդեն մեկ քառորդ դար կարողանում է պատվով լուծել իր առջև դրված նույնիսկ ամենավտանգավոր խնդիրները՝ ամենաբարդ պայմաններում և ամենասուրբ հողի վրա: Այս մասին գրել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Ազգային տոնացույցում ինձ համար երկու ամիս առանձնահատուկ նշանակություն ունեն. սեպտեմբերը, երբ մենք ազգովին հռչակեցինք Հայաստանի և Արցախի անկախությունը, և մայիսը, որովհետև չլինեին մայիսյան հաղթանակները, չէր լինի և այն ազատ, անկախ հայրենիքը, որի մասին երազում էինք բոլորս:

Այսօր հայ ժողովուրդը հերթական անգամ տոնում է մայիսյան փառահեղ հաղթանակները՝ Հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման 25-րդ հոբելյանական տարեդարձը:

Առաջնահերթորեն շնորհավորանքներս ուզում եմ հղել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին: Նա է մեր ժողովրդի անվտանգության, ռազմաքաղաքական կայունության և խաղաղության երաշխավորը, իսկ նրա ակունքներում մեր կամավորականների, ազատամարտիկների, երկրապահների ջոկատներն էին, որ պայքարի էին ելել՝ տոգորված հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրով, նվիրումով, հայրենիքը փրկելու կամքով ու վճռականությամբ, և իզուր չէ, որ Մայիսի 8-ին մենք նաև նրանց՝ Երկրապահի օրն ենք նշում:

Ես առանձնահատուկ սիրով, ջերմությամբ և հպարտությամբ եմ վերաբերվում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին, որտեղ անցել են իմ ծառայության ամենապատասխանատու, ամենադժվար, ամենապատվաբեր տարիները: Պաշտպանության բանակը արդեն մեկ քառորդ դար կարողանում է պատվով լուծել իր առջև դրված նույնիսկ ամենավտանգավոր խնդիրները՝ ամենաբարդ պայմաններում և ամենասուրբ հողի վրա:

Ինձ համար թանկ է Արցախի ամեն թիզ հողը, ինձ համար թանկ են պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր հրամանատարի կյանքն ու առողջությունը: Եվ այսօր էլ չափազանց կարևորում եմ այն ազնիվ նվիրումը, որով ազգային բանակի զինվորներն ու հրամանատարները շարունակում են կատարելագործել իրենց մարտական պատրաստվածությունն ու կարողությունները և արժանապատվորեն իրականացնելով ամենօրյա քրտնաջան, լարված և հիրավի հերոսական ծառայությունը՝ անառիկ պահում մեր մարտական ընկերների, մեր որդիների արյամբ գծված ու սրբացած հողը:

Խոնարհվում եմ այն քաջ հայորդիների շիրիմներին, որոնք իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքի փրկության զոհասեղանին՝ Արցախյան գոյամարտի առաջին օրերից մինչև ապրիլյան քառօրյա պատերազմը, մինչև այսօր:

Բոլորին անխտիր՝ հավերժ փառք և խոնարհում:

Ես այսօր խորին երախտագիտությունս եմ հայտնում մեր պապերին ու հայրերին, որոնց սխրագործությունները արտացոլվել են մեր հաղթանակներում, և շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների կապակցությամբ ՝ Հայրենական պատերազմի փառապանծ վետերաններին, ազատամարտիկներին, երկրապահներին, Ազգային բանակի զինվորներին ու սպաներին, ողջ հայ ժողովրդին, որովհետև, ըստ էության, հաղթել է ժողովուրդը…

Թո´ղ մեր զինվորը ամուր ու անփորձանք լինի: Թո´ղ հայոց սահմանները անառիկ լինեն: Թո´ղ մեր ժողովուրդը ապրի այն արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով, որին արժանի է: Եվ թո’ղ իրականություն դառնան ուժեղ, արդար, պաշտպանված Հայրենիք ունենալու մեր ամենանվիրական երազանքները»: