Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունը

Նաղդալյանին ուղարկում են Վրաստան. թող մի քիչ էլ վրացիների գլուխը ցավի

Երկար տարիներ է, որ Հերմինե Նաղդալյանը շողշողում է հայ քաղաքականության երկնակամարում, սակայն, ինչպես Հայաստանում հաճախ է լինում, ոչ սեփական շողերի հաշվին: Նա հայ իշխանական շրջանակներում լավագույն ընկերուհիներ է ապահովել, որն էլ լրացնում է քաղաքական գիտելիքների կամ ընդհանրապես գիտելիքների պակասը:

Ճիշտ էր ասում ժամանակին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ. մեկը խելք չունի՝ փող ունի, մեկն ընդհանրապես կարող է յոլա գնալ առանց խելքի, սակայն սուրճի ընկերուհիներ ունի, մյուսը քաղաքականություն է դուրս թռչում անկողնուց: Ահա թե ինչու Հայաստանում քաղաքական գենդերային հավասարակշռությունը որոշ չափով պահպանելու համար խելացի և կրթված կանայք չեն կարող իրենց ուժերով կարիերա անել:

Մեր երկրի համակարգը կառուցված է ծանոթ-բարեկամների և կապերի վրա. Հայաստանում պաշտոններ բաժանում են մեկ գավաթ սուրճի շուրջ` նայած տրամադրության: Հասանք Նաղդալյանին: Կարծես թե այս հրաշափառ տիկնոջից վերջապես Ազգային ժողովն ազատագրվելու է և դա ԱԺ-ի համար իսկական հաղթանակ է, քանի որ, ասում են, նա Ազգային ժողովում կորցրել է վստահությունը, և անգամ ընկերուհիները չեն կարող օգնել նրան:

Ինչպես գիտենք, պաշտոնատար անձանց արգելված է զբաղվել բիզնես գործունեությամբ, սակայն նա, ինչպես ասում էր Հակոբ Պարոնյանը, «կովերու, ագարակներու» տեր էր դեռ «էն գլխից», իհարկե ոչ առանց հովանավորչության:

Տիկին Նաղդալյանի բաժնետոմսերի և պարտատոմսերի չափաքանակը, ինչպես ասում են չար լեզուները, անգամ ինքը չի կարողանում հաշվել. մինչև վերջացնում է, մոռանում է, թե որտեղից էր սկսել: Բացի այդ, նա և իր ամուսին` Դավիթ Բեգլարյանը հանրությանը հայտնի դարձան «Նորաշեն 2007» կոոպերատիվի պատմությամբ, երբ մարդկանից փող էին հավաքել բնակարաններ կառուցելու համար, հետո բնակարաններից զրկեցին` առանց գումարները վերադարձնելու, հետո պարզվեց, որ բնակարանները Նաղդալյանի և ամուսնու ազգականների անուններով են գրանցված. մարդ ու կին մի շենքի բնակչության խաբեցին, գումարները կորզեցին նրանցից ու ոչինչ. մարդիկ զրկվելով տանիքից արտագաղթեցին:

Նորմալ երկրում սույն տիկինը մինչև իր տխուր կյանքի վերջը բանտում կանցկացներ, բայց, իհարկե, ոչ Հայաստանում, ապրեն ընկերուհիները, էլ ո՞ր օրվա համար են: Բացի բիզնես քաջագործություններից, նա մտավոր կարողությունները չեն ներում անգամ կապակցված խոսքի համար, հաճախ էր ԱԺ վերածում «բազարային» բացատրությունների արենայի, իսկ միջազգային ասպարեզում ուղղակի ինտելեկտը չէր բավարարում հատկապես ադրբեջանցիների նկրտումներին արժանի հակահարված տալուն:

Ի դեպ, նա այնքան մեդալներ է հավաքագրել, երևի ոչ մի զինվորական կամ պատերազմի մասնակից չունի, թե որտեղի՞ց է բավականին ծանրաքաշ տիկինը կարողացել նման զինվորական մեդալներ կուտակել, երևի գաղտնիք է: Նա ստացել է նաև հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով: Գուցե ճարպկորեն «քցելու» և պետական փողերի հաշվին հարստանալո՞ւ համար:

Ի դեպ, ասում են, որ Նաղդալյանը ՀՀԿ-ական էր էն գլխից, երբ դեռ ՀՀԿ-ն անգամ ձևավորված չէր:

Բավականին սուր հոտառություն ունեցող տիկինը տարիներ առաջ էր նախազգացել ՀՀԿ-ն և անդամագրվել: Բայց երևի արդեն ԱԺ-ում էլ բոլորին ձանձրացրել նրանից, որոշել են ուղարկել պատվավոր դեսպան` Վրաստանում, երևի ցանկանում են գլուխներն ազատել Նաղդալյանից, թող մի քիչ էլ վրացիների գլուխը ցավի, ԱԺ-ականները մեղք են, չէ՞:

NEWSPRESS.am