Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Մամուլ

«Առավոտ». «Հաց բերող» Արթուրի մահն, անշուշտ, նրան երկու անգամ կալանավորելու որոշում կայացնող քննիչների խղճին է

«Առավոտ» թերթը գրում է.

«Քանի որ քաղաքական ուժերը և ֆեյսբուքյան խիզախ ընդդիմադիրներն արդեն բոլոր հնարավոր և անհնարին քաղաքական, ինչպես նաև անձնական դիվիդենդները քաղել են Արթուր Սարգսյանի մահվանից, ես, ինչպես և խոստացել էի, կփորձեմ հանգիստ, առանց հույզերի խոսել այդ մարդու և նրա շուրջ հյուսվող լեգենդի մասին՝ հասկանալով, իհարկե, որ նույնիսկ հիմա, երբ կրքերը հանդարտ­վել են, կարժանանամ «համացանցային ֆիդայինե­րի» քննադատությանը:

«Սասնա Ծռեր» զինված խումբն, ըստ նախաքննու­թյան նյութերի, հարձակվել է ոստիկանական գն­դի վրա, սպանել է ոստիկաններին, պատանդներ է պահել, այրել է մեքենաներ, թալանել է տարածքում առկա բանկոմատը: Այսինքն՝ ենթադրաբար, կա­տարել է մի շարք ծանր հանցագործություններ: Ոս­տիկանությունը պե՞տք է շրջափակման մեջ վերց­ներ այդ տարածքը: Ինձ թվում է՝ պարտավոր էր: Պե՞տք է հետ մղեր ցուցարարների և նրանց առաջ­նորդող քաղաքական գործիչների հարձակումները, որոնց նպատակն էր ճեղքել ոստիկանների օղակը և «միանալ տղերքին»: Նույնպես պարտավոր էր: Արդյո՞ք ոստիկանությունը Խորենացի փողոցում և Սարի թաղում գործում էր պրոֆեսիոնալ և օրենքի շրջանակներում: Ոչ, ոստիկանները գործում էին փնթի, հաճախ անհամաչափ և ապօրինի, ինչի մասին շատ մանրամասն գրված է Մարդու իրա­վունքների պաշտպանի զեկույցում:

Սակայն ոստի­կանության աշխատանքի թերությունները չեն չե­զոքացնում «Սասնա ծռերի» կատարած ենթադրյալ հանցագործությունը: (Կրկնում եմ «ենթադրյալ» բա­ռը, քանի որ, ինչպես հայտնի է, մարդկանց կարող է հանցագործ անվանել միայն դատարանը):

Արդյո՞ք վտանգ ներկայացնող օջախը շրջափակած ոստիկանները պարտավոր էին զինված խմ­բին ամեն օր «Դոլմամայից» ուտեստներ բերել: Կարծում եմ՝ ոչ: Ոստիկանները պարտավոր էին որոշակի մակարդակում պահպանել խմբի անդամ­ների և հատկապես պատանդների կենսունակու­թյունը, ինչը և արվում էր՝ դատելով նրանից, որ մինչև «հաց բերելը» ոչ ոք սովից չմահացավ: Արթուր Սարգսյանը, հաց բերելու նպատակով, ինչ-որ կերպ ճեղքեց շրջափակող ոստիկանական օղա­կը, այսինքն՝ ենթադրաբար, նույնպես խախտեց օրենքը: Արդյոք պարտադի՞ր էր որպես Արթուրի խափանման միջոց ընտրել կալանքը: Ինձ թվում է՝ ոչ, նա որևէ ձևով չէր կարող խոչընդոտել քննությանը: Արթուրի մահն, անշուշտ, նրան երկու անգամ կալանավորելու որոշում կայացնող քննիչների խղճին է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում