Սննդամթերքը թանկացել է
2017թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 2.0% գնաճ, ինչը հիմնականում մրգի, ձկնամթերքի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 3.4-8.0% գնաճի արդյունք է:
Բանջարեղենի ապրանքախմբում1 2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 28.0%, իսկ 2017թ. մարտի համեմատ` 8.0% գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. ապրիլին մարտի համեմատ բանջարեղենի գներն աճել են 0.5-12.8%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձո- րում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 8.3%-ով:
2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 23.6%, իսկ 2017թ. մարտի համեմատ՝ 6.3% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. ապրիլին մարտի համեմատ ձկնամթերքի գներն աճել են 2.9-11.4%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում:
Մայրաքաղաքում ձկնամթերքի գներն աճել են 5.7%-ով: Մրգի ապրանքախմբում1 2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 22.2%, իսկ 2017թ. մարտի համեմատ`3.4% գնաճ: