Սամվել Ալեքսանյանն ընկել է շաքարավազի հետևից․ 1 տարում այն թանկացել է 15 տոկոսով
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ գրանցվել է 15.6%, իսկ 2017թ. մարտի համեմատ 0.5% գնաճ: Հանրապետության դիտարկված 6 քաղաքում 2017թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 0.2-2.4% գնաճ, (մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գինն աճել է 0.5%-ով), մեկում՝ 0.4% գնանկում, իսկ մյուս 4-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 2.2%, իսկ 2017թ. մարտի համեմատ՝ 0.3% գնաճ: 2017թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.3%, սուրճի, թեյի և կակաոյի՝ 0.4%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0.7% գնաճ (կապված ծխախոտային արտադրատեսակների 1.8% թանկացման հետ), իսկ հրուշակեղենի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: